Սերգեյ Կոպիրկին
Արտաքին տեսք
Սերգեյ Կոպիրկին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1962 (61 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Սերգեյ Կոպիրկին (ռուս.՝ Сергей Павлович Копыркин, դեկտեմբերի 14, 1962), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
- 1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
- 2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
- 2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում և Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Ամուսնացած է։ Ունի որդի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)[2]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)[3]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիրը (2011 թվականի դեկտեմբերի 13)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 06.04.2018 г. № 147 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Армения»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.04.2009 г. № 384 «О присвоении дипломатического ранга»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2017 г. № 61 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 13.12.2011 г. № 798-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»