Սերգեյ Իգնատև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Իգնատև
Ignatyev S M 2011 12 21.jpeg
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանկիր և տնտեսագետ
Ծննդյան օր հունվարի 10, 1948(1948-01-10) (71 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Սերգեյ Միխայլովիչ Իգնատև (ծնվ. Հունվարի 10 1948թ․, Լենինգրադ)՝ ռուս քաղաքական գործիչ, 2002-2013 թվականներին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հունվարի 10-ին Լենինգրադ քաղաքում: 1967 թվականին ավարտել է Լենինգրադի էներգետիկական տեխնիկումը:

1967-1969 թվականներին անցել է զինվորական ծառայություն՝ ԽՍՀՄ Զինված ուժերում: 1969-1970 թվականներին եղել է «Հիդրոէլեկտրոմոնտաժ» տրաստի տեխնիկ-կարգավորողը (քաղաք Լենինգրադ):

Ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (1975 թվական), Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան (1978 թվական): Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է (1980 թվական, ատենախոսությունը նվիրված էր Հարավսլավիայում գնաճային գործընթացներին), դոցենտ:

1978-1988 թվականներին՝ Ֆ. Էնգելսի անվան ԽՍՀՄ Լենինգրադի ինստիտուտի ավագ դասախոս, ասիստենտ:

1988-1991 թվականներին՝ Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկոյի անվան համալսարանի ավագ դասախոս, դոցենտ

1991-1992 թվականներին՝ Ռուսաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ Եգոր Գայդարի «թիմի» անդամ:

1992 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ։

1992-1993 թվականներին՝ Ռուսաստանի Բանկի նախագահի տեղակալ։

1993-1996 թվականներին՝ ՌԴ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

1996-1997 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի տնտեսական հարցերի գծով օգնական։

1997-2002 թվականներին՝ ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

2002 թվականի մարտի 20-ից՝ Ռուսաստանի Բանկի նախագահ:

2002 թվականին միաժամանակ Ռուսաստանի Սբերբանկի վերահսկիչ խորհրդի նախագահ։

2005 թվականի նոյեմբերի 16-ին երկրորդ անգամ հաստատվեց Ռուսաստանի Բանկի նախագահի պաշտոնում:

2009 թվականի հունիսի 24-ին հաստատվեց Ռուսաստանի բանկի նախագահի կողմից հաստատվեց երրորդ անգամ (առաջին անգամ հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ):

2013 թվականի հունիսի 24-ին թողեց Ռուսաստանի բանկի նախագահի պաշտոնը՝ զիջելով Էլվիրա Նաբիուլինային։

2013 թվականի հունիսի վերջին նշանակվեց Ռուսաստանի Բանկի նախագահի խորհրդական: Նույն տարվա հոկտեմբերին դարձավ Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի անդամ:

2016 թվականի օգոստոսին ընդգրկվեց Ազգային վերաապահովագրական ընկերության վերահսկիչ խորհրդի կազմում:

Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը քննադատել են Իգնատևի ղեկավարած բանկը: Պուտինը նշել է, որ անհրաժեշտ էր անմիջապես շուկայից դուրս բերել անարդյունավետ բանկերը, փրկել բանկային հատվածի հուսալի և արդյունավետ ֆինանսական կազմակերպություններին: Կոստինը նշել է, որ Ռուսաստանի Բանկը ստեղծել է ավանդի երաշխավորման համակարգ Ռուսաստանում՝ ընդունելով գրեթե բոլոր վարկային կազմակերպություններին, ինչը սխալ էր, քանի որ բանկերը հաճախ են կեղծում իրենց սեփական հաշվետվությունները:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալպերին Վ. Մ., Իգնատև Ս. Մ., Մորգունով Վ. Ի. Միկրոէկոնոմիկա: 2 հատոր: ՍՊ.: «Տնտեսական դպրոց» համալսարան, 2004 թվական:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (մարտի 19, 2013 թվական)՝ ներքին բանկային համակարգի զարգացման և երկար տարիների ազնիվ աշխատանքի համար[1]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (հունիսի 17, 2010 թվական)՝ հայրենական բանկային համակարգի զարգացմանը նպաստելու և երկար տարիներ ջանասիրաբար աշխատելու համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (հոկտեմբերի 3, 2010 թվական)՝ հայրենական բանկային համակարգի զարգացմանը նպաստելու և երկար տարիներ ջանասիրաբար աշխատելու համար[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (փետրվարի 19, 2002 թվական)՝ դաշնային բյուջեի նախագծի նախապատրաստմանն ակտիվ մասնակցության համար[4]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (մարտիի 11, 1997 թվական)՝ տնտեսության և ֆինանսական գործունեության բնագավառներում մատուցած ծառայությունների համար[5]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (ապրիլի 12, 2001 թվական)՝ 2001 թվականի դաշնային բյուջեի նախագծի նախապատրաստմանը ակտիվ մասնակցության համար[4]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (մարտիի 11, 1997 թվական)՝ 1997 թվականի Դաշնային ժողովում Ռուսաստանի Դաշնության Նախագահի ուղերձի պատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար[6]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության Պատվո վկայական (հունիսի 22, 2013 թվական)՝ ֆինանսական գործունեության բնագավառում երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[7]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության Պատվո վկայական (հունվարի 9, 1998 թվական)՝ պետական ֆինանսական քաղաքականության վարման և բարեխիղճ աշխատանքի համար[8]
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն (հունվարի 10, 2008 թվական)՝ տնտեսության, ֆինանսական գործունեության բնագավառներում երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 19 марта 2013 года № 242 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Игнатьева С. М.» Արխիվացված է Մարտ 28, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  2. Указ Президента Российской Федерации от 17 июня 2010 г. № 757 «О награждении государственными наградами Российской Федерации работников Центрального банка Российской Федерации» Արխիվացված է Փետրվար 19, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  3. Указ Президента Российской Федерации от 3 октября 2007 г. № 1324 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Игнатьева С. М.»
  4. 4,0 4,1 Распоряжение Президента Российской Федерации от 12 апреля 2001 года № 198-рп «О поощрении»
  5. Указ Президента Российской Федерации от 19 февраля 2007 г. № 185 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված է Փետրվար 10, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  6. Распоряжение Президента Российской Федерации от 11 марта 1997 года № 70-рп «О поощрении активных участников подготовки Послания Президента Российской Федерации Федеральному Собранию 1997 года» Արխիվացված է Հուլիս 31, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  7. Распоряжение Правительства Российской Федерации от 22 июня 2013 года № 1055-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Игнатьева С. М.»(չաշխատող հղում)
  8. Распоряжение Правительства Российской Федерации от 9 января 1998 года № 14-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Игнатьева С. М.»
  9. Распоряжение Президента Российской Федерации от 10 января 2008 года № 1-рп "Об объявлении благодарности Правительства Российской Федерации Игнатьеву С.М "

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]