Անդրեյ Կոստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոստին
ռուս.՝ Андрей Костин
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1956(1956-09-21)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբանկիր, ֆինանսիստ և դիվանագետ
ԱշխատավայրՎՏԲ Բանկ և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն
Ծնողներհայր՝ Leonid Alekseevitsj Kostin?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNavalny 35?
 Andrei Kostin Վիքիպահեստում

Անդրեյ Լեոնիդովիչ Կոստին (ռուս.՝ Костин, Андрей Леонидович, սեպտեմբերի 21, 1956(1956-09-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանկիր և ֆինանսիստ, ՎՏԲ-ի վարչության նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը և Անդրեյ Կոստինը 2012 թվականին

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում՝ Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ) աշխատակցի՝ Լեոնիդ Կոստինի ընտանիքում[3]։

1973 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի արտասահմանյան երկրների տնտեսությունների ամբիոն։

1979 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-միջազգայնագետ մասնագիտությամբ և նշանակվել Ավստրալիայում (Սիդնեյ) ԽՍՀՄ հյուպատոսությունում արտերկրյա աշխատանքի։

1982-1985 թվականներին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի քարտուղարն էր։

1985-1990 թվականներին Մեծ Բրիտանիայում (Լոնդոն) ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից էր։

1990-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական դեպարտամենտի առաջին քարտուղար, խորհրդական։

1992 թվականին հեռացավ պետական ծառայությունից՝ բիզնեսով զբաղվելու համար։ Այդ տարվանից սկսած Մոսկվայում աշխատել է «Ռուսական ներդրումային ֆինանսական կազմակերպությունում»[4]։

1993 թվականին նշանակվել է «Իմպերիալ» բանկի օտարերկրյա ներդրումների վարչության պետի տեղակալ։

1995 թվականին դարձավ Ազգային պահուստային բանկի առաջին փոխնախագահ, որտեղ ղեկավարում էր նավթի և գազի բաժինը[5]։

1996 թվականի հոկտեմբերի 18-ին նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով նշանակվել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի նախագահ, որը Խորհրդային Միության փլուզումից հետո դարձավ խորհրդային պարտքերի և ակտիվների սպասարկման պետական գործակալ[6][7][8]։

1997 թվականի ապրիլին ընդգրկվել է Համառուսաստանյան «Մեր տունը Ռուսաստանն է» սոցիալ-քաղաքական շարժման դաշնային քաղաքական խորհուրդի կազմում։

2001 թվականին ՌԴ Կառավարության Ֆինանսական Ակադեմիայում պաշտպանել է «Գլոբալիզացիան որպես տնտեսության միջազգայնացման ձև» ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]։

Մինչ այժմ աշխատում է ՎՏԲ-ի կազմում[10]։

2017 թվականի ապրիլի 5-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ ՎՏԲ-ի ղեկավարի պաշտոնում Կոստինի լիազորությունները երկարացվեցին 5 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականը։

Դմիտրի Մեդվեդևը և Անդրեյ Կոստինը 2008 թվականին

2007 թվականի հուլիսին ներառվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կազմում և 2008 թվականի հուլիսին հաստատվել նույն պաշտոնում, սակայն 2010 թվականին հրաժարվեց վերընտրվել`ՎՏԲ-ի աշխատանքում լիարժեք կենտրոնանալու ցանկության պատճառով։

2007 թվականի հոկտեմբերի 1-ին ընտրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գերագույն խորհրդի անդամ։

2010 թվականին նրա նախաձեռնությամբ Մոսկվայի բանկը միաձուլվեց ՎՏԲ խմբի կազմում[11][12]։

2011 թվականի նոյեմբերին Կոստինը եղել է Վլադիվոստոկում կայացած Ասիախաղաղ-օվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի գործարար խորհրդի նախագահ։

2014 թվականի փետրվարի 1-ին Կոստինը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն[13]։

2018 թվականի ապրիլի 6-ին ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Կրեմլի ցանկում»[14][15][16]։

2019 թվականի մարտի 15-ին Կանադան Կերչի նեղուցի միջադեպի պատճառով պատժամիջոցներ է կիրառել 114 հոգու, այդ թվում` Անդրեյ Կոստինի և 15 ընկերությունների նկատմամբ[17]։

Տեսակետներ և հասարակական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին BBC հեռուստաընկերության եթերում ասաց, որ նպատակահարմար կլինի ազատել Միխայիլ Խոդորկովսկուն, նկատի ունենալով, որ գործարարն արդեն բավականաչափ ժամանակ բանտարկված է և Վ. Պուտինի համար օգտակար կլինի նրա ազատումը։

2015 թվականի մարտի 30-ին լրագրողների հետ հարցազրույցում Կոստինն առաջարկեց Ավանդների ապահովագրության գործակալության հիման վրա ստեղծել բանկ-առողջարան, որն ուղղված կլինի վերականգնելու Ռուսաստանի բանկային կապիտալը[18]։

Ըստ մամուլի հաղորդագրությունների, մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նիստում որոշվեց այս գաղափարը կյանքի կոչել[19]։ 2015 թվականի հունիսի 6-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոստինը հայտարարել է, որ «մեր երկրում չկա ոչ մի գլոբալ բանկային կամ տնտեսական ճգնաժամ»։ 2015 թվականի հուլիսին Կոստինը նշեց, որ ցանկանում է նվազեցնել ՌԴ-ում բանկերի քանակը` հինգ տարվա ընթացքում 800-ից 500-ի, իսկ հետագայում` 100-ի[20][21]։

2016 թվականի հունվարին Կոստինը Դոնալդ Թրամփին անվանեց ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուներից մեկը[22][23]։

2019 թվականի հունվարի 23-ին Կոստինը առաջարկել է, որ բանկային ոլորտում կապիտալը հաշվարկելիս ազգային վարկանիշները լիարժեք հաշվի կառնվեն[24][25]։

Եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կոստինի եկամուտների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվում։ Այս տեղեկատվության բացահայտման միակ դրվագը Handelsblatt թերթին տված հարցազրույցն էր, երբ նա հայտարարել էր, որ 2013 թվականին բանկից ստացել է 200 մլն ռուբլի[26]։ Ըստ Կոստինի, այս գումարը ներառում է բոնուսներ, բայց ոչ անձնական ներդրումներ, որոնք «ՎՏԲ-ի հետ կապ չունեն»։ Գոյություն ունեն եկամտի մակարդակի ոչ ֆորմալ գնահատականներ, որոնք սովորաբար կազմվում են Forbes-ի Ռուսաստանի 25 ամենապահանջված ղեկավարների վարկանիշի հիման վրա։ Սակայն ըստ ամսագրի, այն հիմնված է անանուն փորձագետների եզրակացության վրա[27][28]։

2011 թվականի արդյունքներով Կոստինը գլխավորեց այդ վարկանիշը։ Ըստ հրատարակության գնահատականների, նրա տարեկան եկամուտը մոտ 30 միլիոն դոլար է[29]։

2012 թվականի վերջին Ֆորբսի լավագույն եռյակում էր (2-րդ տեղ)։ Ըստ Ֆորբսի, նրա անձնական տարեկան եկամուտը կազմել է 35 միլիոն դոլար։

Forbes-ը նշել է, որ Կոստինի ունեցվածքը ներառում է ՎՏԲ-ի 0.00183% բաժնետոմսերը (փաթեթի արժեքը՝ 327 հազար $) և «Ռոսնեֆտ» ընկերության 0.0011% բաժնետոմսերը (փաթեթի արժեքը՝ 904 հազար դոլար)[30]։

2013 թվականի վերջին նա կրկին գլխավորեց Ֆորբսի վարկանիշային աղյուսակը։ Ֆորբսը Կոստինի եկամուտը գնահատել է 37 մլն դոլար[31]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ)աշխատակցի՝ Լեոնիդ Կոստինի որդին է։ Կնոջ՝ Նատալիայի հետ սովորել են Մոսկվայի պետական համալսարանում՝ նույն կուրսում[32]։

Ավագ որդին՝ Անդրեյը ՌԴ-ի Deutsche Bank-ի խորհրդի նախագահի տեղակալն էր[33]։ 2011 թվականի հուլիսի 2-ին մահացել է Յարոսլավլի շրջանում արձակուրդի ժամանակ քառացիկլով վթարի ժամանակ[34]։

Ըստ պաշտոնական տվյալների, ՎՏԲ բանկի տնօրենն ունի երեխաներ և թոռներ[35]։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրում է քշել լեռնային դահուկներ, հետաքրքրված է նկարչությամբ և թատրոնով, ֆինանսապես աջակցում է «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցին»[36] ու «Մեծ թատրոնին»[37]։

Դիրքերն այլ կազմակերպություններում[38][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՎՏԲ Կապիտալ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ,
  • «ՎՏԲ Կապիտալ Հոլդինգ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ
  • «ՎՏԲ Կապիտալ Այ Բի Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
  • «Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան կուսակցության Գերագույն խորհրդի անդամ[39],
  • «Ռուսական արդյունաբերողների և գործարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության բյուրոյի անդամ,
  • «Կորպորատիվ կառավարման ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ[40],
  • «Ասիախաղաղ-օվկիանոսյան երկրների հետ տնտեսական կապերի զարգացման ազգային համակարգման կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի («Ռուսաստան» ասոցիացիա) խորհրդի անդամ,
  • «Ճգնաժամային հասարակության ուսումնասիրման կենտրոն»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն, դպրոցի ընդհանուր գործունեության կառավարիչ, Ֆինանսների և հաշվապահության ամբիոնի պրոֆեսոր,
  • Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության Ֆինանսական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ;
  • Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • ՌԴ Պետական ակադեմիական Մեծ Թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2018 թվականի հուլիսից` հոգաբարձուների խորհրդի նախագահ,
  • Պրիմորսկի օպերայի և բալետի թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Պետական Ակադեմիական Մարինյան թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • «Ռուսական թանգարանի բարեկամներ» պետական ռուսական թանգարանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • «Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա»-ի համառուսաստանյան հասարակական կազմակերպության վերահսկիչ խորհրդի նախագահ,
  • Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիայի դիտորդ խորհրդի անդամ,
  • ՌԴ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աջակցության և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • «Դինամո» համամիութենական խորհրդի հոգաբարձուների խորհրդի անդամ[41],
  • Ռուսական աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ[42],
  • «Խուլերի և կույրերի աջակցության հիմնադրամի» միության хոգաբարձուների խորհրդի անդամ[43]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սերաֆիմ Սարովսկու II աստիճանի շքանշան,
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II (2016), III (2011) և IV (2006) աստիճանի շքանշաններ։
  • Պատվո շքանշան,
  • «Մատուցած ծառայությունների համար (Ֆրանսիա) (2007),
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն՝ երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, Ռուսաստանի նավթագազային ճյուղի դիրքերի ամրապնդման և Ռուսաստանի Դաշնությունում ներդրումային միջավայրի բարելավման խնդիրների հաջող լուծման համար (2017)։
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտությունը՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և ակտիվ հասարակական գործունեության համար (2016),
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի պատվոգիր՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի, ձեռք բերված աշխատանքային ձեռքբերումների, ակտիվ հասարակական գործունեության և երկար տարիներ աշխատասիրության համար (2015);
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն՝ բանկային համակարգի ամրապնդման և բազմաթիվ տարիների արդյունավետ աշխատանքի համար (2006);
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության պատվոգիր՝ Ռուսաստանի բանկային համակարգի զարգացման և բարեխիղճ աշխատանքի համար (2001)
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր` Ռուսաստանի արտաքին տնտեսական բանկային համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար (1998)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. https://www.gazzettaufficiale.it/atto/serie_generale/caricaDettaglioAtto/originario?atto.dataPubblicazioneGazzetta=2022-05-25&atto.codiceRedazionale=22A03068&elenco30giorni=false
  3. Биография Андрея Костина на сайте lenta.ru
  4. Компания называлась «Русская инвестиционно-финансовая компания», потому что «российская» была занята. Сидели мы в подвальной комнате без туалета, тепловая пушка нас согревала, не было отопления, секретарша сидела в пальто и мы вдвоем с Андреем Костиным, который у меня был заместителем. Как только переехали во флигель, приехали бандиты реальные в татуировках… Долгами я занимался параллельно с торговлей колючей проволокой, это была идея Андрея Леонидовича, который прочитал в газетах, что американцам для войны в Сомали требуется большое количество колючей проволоки, и долго меня уговаривал ехать по зонам колючую проволоку собирать. Я ему говорю: «Слушай, это лажа» — потому что к тому времени и с компьютерами у нас ничего не получалось и много ещё с чем.Интервью Александра Лебедева о службе в КГБ, бизнесе 1990-х и Андрее Костине, 22.01.2013 Արխիվացված 2019-03-31 Wayback Machine
  5. «Андрей Костин: путь наверх | petrogazeta» (ռուսերեն). petrogazeta.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Биография в Универсальном Справочнике делового человека // Издательство Double Everest. — 2002. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2016.
  7. «Назначен новый руководитель ВЭБ. Ждём разворота в политике банка? Антон Смирнов Петербургская газета. 26 февраля 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  8. ntv.ru. «Костин переназначен главой ВТБ еще на пять лет» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Костин Андрей Леонидович». www.vtb.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Медведев переназначил Костина главой ВТБ». Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  11. Документы о покупке Банка Москвы подали и ВТБ, и Альфа-банк — ФАС Արխիվացված 2016-03-05 Wayback Machine 03.02.2011. Bankir.ru
  12. «ВТБ довел долю в Банке Москвы до 100%» (ռուսերեն). Interfax.ru. 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  13. «Биографическая справка на сайте ВТБ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  14. «США расширили санкционный список в отношении России». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  15. Наказание за «скверные поступки». «Кремлёвский список» превратился из «телефонного справочника» в реальный инструмент воздействия на российскую финансовую элиту
  16. Дерипаска, Шамалов, Вексельберг и др. Санкционные списки
  17. «Канада ввела новые санкции в отношении России». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  18. ВЕДОМОСТИ — Костин считает, что Ходорковский отсидел достаточно
  19. Глава ВТБ предложил создать единый банк-санатор на базе АСВ. Forbes. 30.03.2015
  20. В правительстве нашли способ сэкономить на санации банков. РБК. 21.05.2015
  21. «Российский капитал» может стать банком плохих долгов. Ведомости. 23.09.2015
  22. Глава ВТБ объявил, что кризиса в России «не было и нет». Newsru.com. 6 июня 2015 г.
  23. Глава ВТБ предрек закрытие 500 российских банков через пять лет. РБК 8 июля 2015
  24. Костин назвал Трампа одним из лучших кандидатов на пост президента США. РИА Новости
  25. Екатерина Литова Глава ВТБ предложил новый способ экономии капитала в рамках «Базеля III» // РБК. — 2019.
  26. «Форбс. Глава ВТБ Костин раскрыл сумму своего вознаграждения». Форбс. 04.12.2014.
  27. Կաղապար:ВТ-ЛП
  28. Кто в России получает самую большую зарплату. Forbes, 19.11.2011
  29. «ВТБ опровергает информацию журнала Форбс. ВТБ, 19.11.2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  30. самых дорогих топ-менеджеров России — 2013: рейтинг Forbes | Forbes.ru
  31. 25 самых дорогих топ-менеджеров России и Игорь Сечин. Forbes, 20.11.2014
  32. «Андрей Костин. Официальная биография и штрихи к портрету». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  33. Биография заместителя председателя правления Deutsche Bank Андрея Костина Արխիվացված 2014-12-24 Wayback Machine, Газета.ру, 04.07.2011
  34. Сын главы ВТБ Андрей Костин погиб в автокатастрофе. «Известия», 02.07.2011
  35. Костин, Андрей. Президент и председатель правления Банка ВТБ
  36. Глава ВТБ Андрей Костин заявил, что работает «в кайф». Газета.ру, 15.12.2010
  37. Трактор танцу не помеха // Газета "Коммерсантъ". — 2018-03-26. — С. 11.
  38. Должности, для которых не указан источник, приводятся по перечню должностей на персональной странице А.Л.Костина на официальном сайте ВТБ Արխիվացված 2018-11-05 Wayback Machine
  39. «Высший совет Партии Единая Россия на её официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  40. Прездиум НП Национальный совет по корпоративному управлению на официальном сайте НП
  41. Состав попечительского совета на официальном сайте клуба Динамо
  42. «Вайно, Греф, Сечин, Белозеров, Токарев и Костин вошли в состав попечительского совета РГО». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  43. «Биография А. Л. Костина на официальном сайте банка ВТБ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոստին» հոդվածին։