Սերգեյ Ժեմայտիս
Սերգեյ Ժեմայտիս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10 (23), 1908 |
Ծննդավայր | Ամուրի Նիկոլաևսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1987 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
![]() |
Սերգեյ Ժեմայտիս (լիտ.՝ Sergejus Žemaitis, սեպտեմբերի 10 (23), 1908, Ամուրի Նիկոլաևսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գիտաֆանտաստ գրող, խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957): Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Կարմիր աստղի շքանշանակիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ժեմայտիսը ծնվել է 1908 թվականին Ամուրի Նիկոլաևսկ քաղաքում: Ավարտել է Հեռավոր Արևելյան պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի երկու կուրսը: Մինչև պատերազմը աշխատել է ոսկու հանքերում, անտառային տնտեսությունում, ճանապարհային շինարարությունում: Տպագրվել է «Ամուրսկայա պրավդա» թերթում: Պատերազմի տարիներին ռազմաճակատում եղել է գնդի քիմիական ծառայության պետ: Տպագրվել սկսել է 1950 թվականից: Առաջին գիտաֆանտաստիկ գիրքը «Ալյոշա Պերեցը համունկուլուսների երկրում» մանկական գեղարվեստական վեպն է (1959): «Հավերժական քամի» (1970) և «Մեծ ծովածոց» (1977) ֆանտաստիկ վեպերը նվիրված են կոմունիստական մոտ ապագայում օվկիանոսի հետազոտմանն ու դելֆինների հետ շփմանը. երկրորդ վեպում գործողությունները փոխադրվում են տիեզերք: «Բոսորագույն մոլորակը» (1973) վեպում Մարսի վրա գտնվող արշավախումբը հանդիպում է տեղացի ռոբոտներին, որոնց օգնությամբ վերականգնում են կորած քաղաքակրթությունների կյանքի պատկերները: Հեղինակի մի քանի ֆանտաստիկ պատմություններ նվիրված են ծովին կամ տիեզերական հարցերին:
1957-1973 թվականներին լույս են տեսել Իվան Եֆրեմովի, Արկադի և Բորիս Ստրուգացկիների և այլ առաջատար խորհրդային ֆանտաստների գրքեր, տպագրվել է բազմահատոր «Ժամանակակից ֆանտաստիկայի գրադարանը»: Խմբագրությունում կազմակերպել է դասընթացներ, որոնց մասնակցել են այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են՝ Արկադի Ստրուգացկին, Սևեր Գասովսկին, Անատոլի Դեպրովը, Երեմի Պարնովը, Միխայիլ Եմցևը, Դմիտրի Բիլենկին, Արիադնա Գրոմովան, Ռոման Պոդոլնին, Ալեքսանդր Միրերը[1]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Писатели Москвы - участники Великой Отечественной войны. - М., 1997. - С. 166-167.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Архив фантастики»։ archivsf.narod.ru։ Վերցված է 2017-03-29
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1987 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լիտվացի գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ