Սերգեյ Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գրիգորյանց (այլ կիրառումներ)
Սերգեյ Գրիգորյանց
Ծնվել էմայիսի 12, 1941(1941-05-12) (78 տարեկան)
ԾննդավայրԿիև, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան, գրական քննադատ, լրագրող և ավիատիեզերքային ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
World Association of Newspapers' Golden Pen of Freedom Award?
Կայքgrigoryants.ru

Սերգեյ Իվանի Գրիգորյանց (Сергей Григорьянц, մայիսի 12, 1941(1941-05-12), Կիև, ԽՍՀՄ), խորհրդային նշանավոր այլախոհ, քաղբանտարկյալ, լրագրող, գրականագետ, «Գլասնոստ» իրավապաշտպան հիմնադրամի նախագահ։ Ազատության ոսկե գրիչ մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի հայկական ծագում[1]։ Սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Ռիգայի քաղավիացիայի ինժեներների ուսումնարանում և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 1975 թ. ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և ենթարկվել հինգ տարվա ազատազրկման։ 1982—1983 թվականներին տարածել է ինքնահրատ նյութեր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտման մասին, ինչի համար 1983 թ. ենթարկվէլ է յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով։ 1987 թ. համաներումից հետո ազատվել է, շարունակել իրավապաշտպան գործունեությունը։ Հետազոտել է 1977 թ. Մոսկվայի պայթյունները[2]։

Քննադատում է Պուտինի գործունեությունը։ Որդին՝ լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]