Սերգեյ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բեգլարյան
Սերգեյ Բեգլարյան.jpg
Ծնվել էօգոստոսի 8, 1969(1969-08-08)
Մահացել է1996
Ազգությունհայ

Սերգեյ Անդրանիկի Բեգլարյան (օգոստոսի 8, 1969, Ստեփանակերտ - օգոստոսի 12,1996, Քիշնև), ազատամարտիկ-հրամանատար։ 1985-1987 թվականներին սովորել է Երևանի ռազմական թեքումով հատուկ դպրոցում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1989 թվականներին ծառայել է ՕԴՀ-ում տեղակայված ԽՄՀՄ զորախմբում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1986

Եղել է Շուշիի ՊՇ շտաբի պետ, 1994 թվականից՝ հրամանատար։ Մասնակցել է ընդհատակյա զինված պայքարին, ինչպես նաև Ստեփանակերտ, Ջանհասանի, Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Մարտակերտի, Աղդամի, Հադրութի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Հորադիզի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png