Սերգեյ Ավագյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Սերգեյ Ավագյան
Ծնվել էհուլիսի 16, 1916(1916-07-16)
ԾննդավայրՄարտակերտ, Ադրբեջան
Մահացել էհունվարի 2, 1990(1990-01-02) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1972)
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ՎիքիդարանՍերգեյ Ավագյան

Սերգեյ Մովսեսի Ավագյան (1916, հուլիսի 16, Մարտակերտ, ԼՂՀ - 1990, հունվարի 2, Երևան), հայ քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1972)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959-1974 թվականներին եղել է «Կանազի» թիվ 2 բժշկասանիտարական մասի քիթկոկորդականջաբանության բաժանմունքի վարիչ, 1963-1989 թվականներին միաժամանակ աշխատել է ԵԲԿԻ քիթկոկորդականջաբանության ամբիոնում։ 1963-1982 թվականներին եղել է Երևանի գլխավոր քիթկոկորդականջաբանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են քիթկոկորդականջի և կերակրափողի ֆիզիոլոգիայի, ձևաբանության, ախտաբանության և բուժման հարցերին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առողջապահության գերազանցիկ» շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «СЕРГЕЙ АВАКЯН В ДНИ ВОЙНЫ И МИРА»։ golosarmenii.am։ Վերցված է 2019-04-20 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.