Սերգեյ Ագանով
Սերգեյ Ագանով (հունիսի 4, 1917, Աստրախան, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1996, Մոսկվա, Ռուսաստան, Սարգիս Քրիստափորի Օհանյան), Խորհրդային Միության ինժեներական զորքերի մարշալ (հունիսի 4, 1917, Աստրախան, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1996, Մոսկվա, Ռուսաստան)։
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար նշվում է, որ Սերգեյ Ագանովը ազգությամբ ռուս է, սակայն 1990 թվականից հետո հայկական մամուլում հաճախ նշվում է, որ նա հայ է, իսկական ազգանունը՝ Օհանյան։ Նրա նախապապը տեղափոխվել է Աստրախան Արցախից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մոսկվայի էլեկտրակոմբինատում, եղել է հավաքման բրիգադայի բրիգադավար։ Կարմիր բանակում է 1938 թվականից։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմա-ինժեներական ուսումնարանը։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, եղել է սակրավորային դասակի հրամանատար։ 1940 թվականից մարտ ամսից՝ սակրավորային վաշտի հրամանատար։ Հետո եղել է Լենինգրադյան ռազմական օկրուգի սակրավորների կրտսեր հրամանատարական դպրոցի պետ։
Հայրենական Մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականի հունիսից՝ ռազմաճակատում է, եղել է սակրավորային վաշտի հրամանատար, 1941 թվականի հոկտեմբերից՝ սակրավորային գումարտակի ավագ համհարզ (ժամանակակից տերմինաբանությամբ համապատասխանում է շտաբի պետի պաշտոնին), 1942 թվականի փետրվարից՝ մոտոինժեներային գումարտակի հրամանատարի տեղակալ, 1942 թվականի ապրիլից՝ 54-րդ բանակի ինժեներային զորքերի շտաբի պետի օգնական։ Մարտնչել է Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատներում։ 1942 թվականի նոյեմբերից շարունակել է ծառայությունը Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբում, որպես օպերատիվ բաժնի պետի կրտսեր, ապա ավա օգնական։ Գլխավոր հրամանատարության ռազմակայանի ներկայացուցիչների հետ միասին բազմաթիվ անգամ եղել է առաջավոր գծում։
Հետպատերազմյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը Խորհրդային Բանակի ինժեներական զորքերի շտաբում, եղել է բաժնի ավագ սպա։ 1950 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան: 1951 թվականից՝ բաժնի պետի տեղակալ, 1952 թվականի հունվարից՝ Խորհրդային Բանակի ինժեներաին զորքերի շտաբի բաժնի պետ։ 1955 թվականին ավարտել է Վորոշիլովի անվան Բարձրագույն ռազմական ակադեմիան: 1975 թվականից՝ ԽՍՀՄ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ։ Ակտիվորեն մասնակցել է Չեռնոբիլյան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։
1980 թվականի մայիսի 7-ին արժանացել է ինժեներական զորքերի մարշալի կոչման։
1992 թվականին պաշտոնաթող է եղել, ապրել է Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրյան գերեզմանոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Советская военная энциклопедия в 8 томах, 2-е изд. М.: Военное издательство, 1990. — Том 1. — С.75
- Военная история в лицах: Аганов Сергей Христофорович (կենսագրությունը ՌԴ ՊՆ կայքում)
- Հայոց Պատմություն/ Ագանով Սերգեյ
- Հունիսի 4 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային Միության մարշալներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդահայեր
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային ռազմական գործիչներ