Սեպուհ Թումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սեպուհ Թումյան
Ծնվել էհունվարի 17, 1921(1921-01-17)
ԾննդավայրՂազվին
Մահացել էապրիլի 5, 1993(1993-04-05) (72 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԹեհրանի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ օրթոպեդ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1963) և պրոֆեսոր (1973)
ԱշխատավայրՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ
ԶավակներԱրմեն Թումյան, Կարեն Թումյան, Գայանե Թումյան,

Սեպուհ Ջհանգիրի Թումյան (հունվարի 17, 1921(1921-01-17), Ղազվին - ապրիլի 5, 1993(1993-04-05), Փարիզ, Ֆրանսիա, թաղված է Երևանում), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963 թ.), պրոֆեսոր (1973 թ.)։

Մոսկվայի Նիկոլայ Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Գայանե Թումյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1942 թվականներին սովորել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։

1946 թվականին ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1960-1972 թվականներին՝ Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1971-1979 թվականներին՝ փոխտնօրեն, 1971-1982 թվականներին՝ միաժամանակ, Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի հիմնադիր-վարիչ[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են կոտրվածքների ժամանակ ոսկրաբեկորների համակցման, սերտաճման, ոսկրածուծի վերականգնողական հատկությունների ուսումնասիրությանը, ոսկրագոյացման գործընթացների վրա քլորոպրենով թունավորումների ազդեցությանը, ճանապարհատրանսպորտային վնասվածքի, դրա հետևանքների և կանխարգելման խնդիրներին։

Ուսումնասիրել է դրսածուռ ծնկի (Ceni Valgum) կլինիկան և բուժումը։ Առաջինը Հայաստանում կատարել է բազկի, նախաբազկի, սրունքի, անրակի կոտրվածքների ներոսկրային համակցում՝ մետաղաձողերի միջոցով։

ՀՀ առողջապահության նախարարության (1965-1989 թթ.) և Երևանի գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ (1989-1993 թթ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005