Սեն Ժերմեն լ'Օսերրուա
Սեն Ժերմեն լ'Օսերրուա ֆր.՝ église Saint-Germain-l'Auxerrois | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ եկեղեցի |
Երկիր | Փարիզ |
Տեղագրություն | Փարիզ, |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմայական կաթոլիկական եկեղեցու Փարիզի արքիեպիսկոպոսի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | կանգուն |
Հիմնական ամսաթվերը | 1220 |
Ներկա վիճակ | Գործող |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Germanus of Auxerre? |
Անվանված | Germanus of Auxerre? |
Ճարտարապետ | Jacques Ignace Hittorff? |
Ճարտարապետական տիպ | Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 15-րդ դար |
Հիմնադրված | 1220 |
Շինանյութ | Saint-Leu stone? |
Église Saint-Germain-l'Auxerrois de Paris Վիքիպահեստում | |
saintgermainauxerrois.fr |
Սեն Ժերմեն լ՛ Օսերրուա, եկեղեցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում։ Գտնվում է Լուվրի արևելյան կողմում։ Ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բոյալը երգեհոնահար է եղել այս եկեղեցում 1840-1851 թվականներին։ Եկեղեցին կրում է քրիստոնեական սուրբ Գերման (Ժերմեն) Օսերուայի անունը, որը գալլա-հռոմեական եպիսկոպոս էր։ Եկեղեցին կառուցվել և վերանորոգվել է 12-րդ դարից սկսած[2]։ Այն ժամանակ, երբ Լուվրը եղել է արքայական պալատ, Սան Ժերմեն լ՛ Օսերրուան եղել է Վալուա արքայատոհմի ծխական եկեղեցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հիմնադրվել է 7-րդ դարում։ Բազմիցս վերակառուցվել է մի քանի դարեր շարունակ։ Այժմ այն կառուցված է ռոմանական, գոթական և վերածննդի ոճերով։ Ամենազարմանալի արտաքին առանձնահատկությունը հանդիսանում է ճակատամուտքը՝ վարդակ պատուհանով և վերևում գտնվող ճաղաշարքով, որը շրջափակում է ամբողջ եկեղեցին։ Ժան Գոսսելի ստեղծագործությունն է (1435–1439)[3]: Ներսում պահպանված գանձերի մեջ են 15-րդ դարի Սեն Ժերմենի փայտե արձանը, Սենտ Վինսենտի քարե փորագրված արձանը, Սուրբ Իզաբելի քարե արձանը, փայտից փորված խորանը, հայտնի «եկեղեցիների բլուրը», որտեղ նստում էին կարևոր մարդիկ։ Վերջինս պատրաստվել է 1683 թվականին՝ Ֆրանսուա Լե Մերսիերի կողմից՝ Շառլ լը Բրենի նկարներից[4]։ Հուգենոտյան պատերազմների ընթացքում, եկեղեցու զանգը հնչեց 1572 թվականի օգոստոսի 23-ին, նշելով Սուրբ Բարդուղիմեոսի օրվա կոտորածի սկիզբը։ Հազարավոր հուգենոտներ, ովքեր այցելում էին քաղաք արքայական հարսանիքի համար սպանվում էին Փարիզի ամբոխի կողմից։ Շքեղ վիտրաժը շարունակում է մնալ, չնայած Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցին թալանվել է։ Հյուսիսային աշտարակը ավելացվել է 1860 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Моруа А. Париж. — М.: Искусство, 1970. — 115 с.
- ↑ Presses Universitaires de France (1864). Revue archéologique (ֆրանսերեն). Paris: Presses Universitaires de France. էջ 595. OCLC 220839783.
- ↑ Christ, Yvan (1956). Églises de Paris (ֆրանսերեն). Paris: Éditions des Deux Mondes. էջ 17. OCLC 1208129.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցու պաշտոնական կայքը(ֆր.)
- Պատմություն և քարտեզ(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն լ'Օսերրուա» հոդվածին։ |