Jump to content

Սենսիբիլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակուց

Սենսիբիլացում, գերզգայնացում, օրգանիզմի զգայունության առանձնահատուկ բարձրացումը օտարածին նյութերի՝ ալերգենների հանդեպ։ Սենսիբիլացում կարող են առաջացնել բակտերիաները և վիրուսները (նրանց հակածինները և թույները), քիմիական նյութերը, արդյունաբերական թույները և այլն։ Տարբեր ալերգենների սենսիբիլացնող հատկությունները պայմանավորված են ոչ միայն ներմուծված նյութերի քանակով, այլև նրանց որակական առանձնահատկություններով և հակածինների ֆիզիկական վիճակով։

Սենսիբիլացման առաջացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ՝ աուտոսենսիբիլացումը հաճախ առաջանում է սեփական ախտահարված սպիտակուցի հանդեպ (օրգանիզմում աուտոալերգենների առաջացման հետևանքով)։ Ձիու շիճուկի գլոբուլինները, ինչպես նաև էրիթրոցիտները, ավելի անաֆիլաքսոգեն են, քան ալբումինները և հեմոգլոբինը։ Ալերգենների կրկնակի ազդեցությունը սենսիբիլացված օրգանիզմի վրա կարող է առաջացնել անաֆիլաքսիայի տիպի ալերգիական ռեակցիա՝ շիճուկային հիվանդություն, Արտյուսի երևույթ (տեղային խիստ բորբոքային այտուց)։ Սենսիբիլացում կարող է առաջանալ ալերգիական գործոնն օրգանիզմ թափանցելուց մի քանի օրից մինչև մի քանի ամիս, նույնիսկ տարի անց։ Ալերգիական ռեակցիաների սկզբնական փուլերը հիշեցնում են իմունիտետի զարգացման պրոցեսները։ Օրգանիզմում բարձրանում է բջջային զգայնությունը, կուտակվում են առանձնահատուկ հակամարմիններ, որոնք ընղունակ են միանալ միայն այն ալերգենին, որի ազդեցության հետևանքով առաջացել են։

Սպիտակուց

Ակտիվ և պասիվ սենսիբիլացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունիտետի նման սենսիբիլացումը նույնպես լինում է ակտիվ և պասիվ։ Սենսիբիլացման առաջացման և զարգացման ընդհանուր օրինաչափություններն ուսումնասիրվել են շիճուկային ալերգենների նկատմամբ ակտիվ են սիբիլացման փորձով։ Ի տարբերություն իմունացման, սենսիբիլացում առաջանում է օտարածին շիճուկների կամ այլ սպիտակուցի նվազագույն քանակից․ ինչպես նաև ցածրամոլեկուլային քիմիական նյութերից (այդ թվում դեղորայքներից)։ Կենդանիներին գերզգայնացնում են մարդկանց սենսիբիլացման հետ կապված մի շարք հիվանդությունների բուժման համար նշանակություն ունեցող տվյալ երևույթը ուսումնասիրելու նպատակով։ Ակտիվ սենսիբիլացման համար օգտագործում են ալերգենի մեծ չափաբաժին՝ կախված կենդանու սենսիբիլացման եղանակից։ Պասիվ սենսիբիլացում առաջանում է առողջ կենդանուն ակտիվ սենսիբիլացման ենթարկված այլ կենդանու շիճուկ ներարկելով։ Սենսիբիլացումը կարող է փոխանցվել այլ օրգանիզմ՝ արյան փոխներարկման ժամանակ, կամ վերանալ ու թուլանալ՝ օրգանիզմի ապագերզգայնացման միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 293