Սենթրեյլիա (Փենսիլվանիա)
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Սենթրեյլիա | |||
| Centralia | |||
| 40°48′12″N 76°20′30″W / 40.80333°N 76.34167°W | |||
| Երկիր | |||
| Նահանգ | Փենսիլվանիա | ||
| Շրջան | Կոլումբիա շրջան (Փենսիլվանիա) | ||
| Համայնք | Կոլումբիա շրջան[1] | ||
| Քաղաքապետ | Կարլ Ուոմեր | ||
| Հիմնադրված է | 1841 թ. | ||
| Այլ անվանումներ | Սենթերվիլ | ||
| Տվյալ կարգավիճակում | 1841 թվականից | ||
| Մակերես | 0,6 կմ² | ||
| ԲԾՄ | 7 մ | ||
| Բնակչություն | 7 մարդ (2012) | ||
| Խտություն | 16 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||
| Հեռախոսային կոդ | 570 | ||
| Փոստային ինդեքս | 17921 | ||
| Պաշտոնական կայք | centraliapa.com | ||
| կայքի լեզուն | անգլերեն | ||
|
| |||
Սենթրեյլիա (անգլ.` Centralia), լքված բնակավայր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Կոլումբիա շրջանում։ 1981 թվականին բնակչությունը կազմել է 1000 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ` ընդամենը 10 մարդ։ 1962 թվականին քաղաքի փրկարարական ջոկատը անզգուշությամբ որոշում է այրել լքված ածխահանքի աղբը[2], ինչի պատճառով ընդհատակում հրդեհ է բռնկվում, որը շարունակվում է մինչ օրս։ Հետագայում պարզվում է, որ բնակավայրի շրջակայքում, ինչպես նաև մոտակա հանքավայրում խոշոր չափի ածխային պաշարներ են մնացել, և ըստ գիտնականների հաշվարկումների՝ հրդեհը կշարունակվի դեռ 250 տարի[2]։
Ժամանակ առ ժամանակ մերձակայքում տեղի ունեցող պայթյունների պատճառով 1981 թվականին քաղաքի իշխանությունները որոշում են արտակարգ կերպով տեղահանել բնակչությանը։ Մի խումբ բնակիչներ ցանկություն չեն հայտնում հեռանալու և որոշում են մնալ իրենց տներում։
1992 թվականին Փենսիլվանիայի կառավարությունը բնակավայրի լքված անշարժ գույքը փոխադրում է հանրային սեփականության տակ, իսկ 2002 թվականին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը դադարեցնում է բնակավայրի փոստային ինդեքսի գոյությունը[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարությունը համաձայնության է գալիս բնակավայրում մնացած 7 քաղաքացիների հետ, որոնց մահվանից հետո անշարժ գույքը նույնպես կհանդիսանա հանրային սեփականություն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States Census Bureau State/County Subdivision Outline Maps — Suitland: United States Census Bureau, 2005. — 23 p.
- 1 2 «Սայլնթ Հիլ՝ գոյություն ունեցող քաղաքը (լուսանկարներ)». «Օպերատիվ». Վերցված է Մայիսի 13, 2013 թ.-ին.(չաշխատող հղում)
- ↑ Կռայիկ, Քևին (Մայիս, 2005), «Հրդե՛հ», Սմիթսոնիան մեգըզին, Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին
- ↑ «Սենթրեյլիայի վերջին բնակիչների հետ կնքվել է համաձայնագիր»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սենթրեյլիա (Փենսիլվանիա) կատեգորիայում։ |

