Սեյրան Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեյրան Ազիզյան
Ծնվել է հունիսի 13, 1962(1962-06-13)
Ծննդավայր Մարտունի, Արցախ
Մահացել է հունվարի 13, 1994(1994-01-13) (31 տարեկանում)
Մահվան վայր Ներքին Վեյսալու, Հադրութի շրջան, Արցախ
Ազգություն հայ[1]
Մասնագիտություն ճարտարագետ և ազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Սեյրան Ալեքսանդրի Ազիզյան (հունիսի 13, 1962(1962-06-13), Մարտունի, Արցախ - հունվարի 13, 1994(1994-01-13), Ներքին Վեյսալու, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, ճարտարագետ-սակրավոր։ ՊԲ ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1982-1989 թվականներին աշխատել է Մարտունու ավտոձեռնարկությունում։

1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (ճարտարագիտասակրավորական վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Ամիրանլարի, Գյուլափլուի, Ֆիզուլիի, Աղդամի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Թաղված է Մարտունի քաղաքի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png