Սեմ Մորսի
Սեմ Մորսի անգլ.՝ Sam Morsy | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | եգիպտացի, անգլիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սեմ Սայեդ Մորսի (արաբ․՝ سام مرسي, սեպտեմբերի 10, 1991[1][2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), եգիպտացի ֆուտբոլիստ, «Ուիգան Ատլետիկ» ակումբի և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կրիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորսին ծնվել է Վուլվերհեմպտոն քաղաքում՝ անգլիացու և եգիպտացու ընտանիքում։ Նա իր կարիերան սկսել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբում։ 2008 թվականին Սեմը տեղափոխվել է «Պորտ Վեյս» ակումբի երիտասարդական կազմ։ 2010 թվականի փետրվարի 23-ին «Լինքոլն Սիթի» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը նշել է իր նորամուտը Անգլիայի երկրորդ լիգայում[3]։ 2011 թվականի փետրվարի 22-ին «Ստիվենիջ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփել է իր առաջին գոլը՝ «Պորտ Վեյլ» ակումբի կազմում[4]։ 2013 թվականի ամռանը Սեմը տեղափոխվել է «Չեստերֆիլդ» ակումբ[5]։ Օգոստոսի 3-ին «Բերի» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա իր նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ 2014 թվականի փետրվարի 1-ին «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը «Չեստերֆիլդ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[7]։ Նա իր նորամուտային մրցաշրջանում թիմին օգնել է դուրս գալ մինչև բարձրագույն դիվիզիոն։ Օգոստոսի 9-ին «Լեյտոն Օրիենտ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը Անգլիայի առաջին լիգայում[8]։
2016 թվականի սկզբին Սեմը պայմանագիր է կնքել «Ուիգան Ատլետիկ» ակումբի հետ[9]։ Հունվարի 30-ին, իր նախկին «Պորտ Վեյլ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[10]։ Մարտի 25-ին «Սուինդոն Թաուն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը «Ուիգան Ատլետիկ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[11]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս է եկել ավելի բարձրագույն դիվիզիոն։
2016 թվականին Սեմը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Բարնսլի» ակումբ[12]։ Սեպտեմբերի 10-ին «Պրեստոն Նորտ Էդն» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամոտն առաջնությունում[13]։ Վարձավճարի ավարտից հետո Սեմը վերադարձել է «Ուիգան Ատլետիկ» ակումբ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմը ծնվել է Անգլիայում, սակայն հանդես է գալիս Եգիպտոսի հավաքականի կազմում[14]։ 2016 թվականի օգոստոսի 30-ին Գվինեայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը Եգիպտոսի հավաքականում[15]։
2018 թվականին Ռուսաստանում Սեմը մասնակցել է կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի դեմ խաղին[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Порт Вейл VS. Линкольн Сити 4:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 23.
- ↑ «Порт Вейл VS. Стивенидж 1:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 22.
- ↑ «Morsy Agrees Deal». 2013 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Бери VS. Честерфилд 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Честерфилд VS. Бристоль Роверс 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 1.
- ↑ «Лейтон Ориент VS. Честерфилд 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
- ↑ «Chesterfield FC midfielder Sam Morsy joins Wigan Athletic». Derbyshire Times. Chesterfield. 2016 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Уиган Атлетик VS. Порт Вейл 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 30.
- ↑ «Суиндон Таун VS. Уиган Атлетик 1:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
- ↑ «Barnsley: QPR's Cole Kpekawa and Wigan midfielder Sam Morsy join club». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Престон Норт Энд VS. Барнсли 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ Bailey, Graeme (2012 թ․ հոկտեմբերի 13). «Walk like an Egyptian». Sky Sports. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Египет VS. Гвинея 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 30.
- ↑ «Уругвай VS. Египет 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Sam Morsy profile
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Մորսի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Եգիպտացի ֆուտբոլիստներ
- Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Չեստերֆիլդի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Իպսվիչ Թաունի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ