Սելֆիջե Ցյու
Սելֆիջե Ցյու ալբ․՝ Selfixhe Ciu | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Գիրոկաստրա |
Մահացել է | 2003 |
Մահվան վայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Սելֆիջե Ցյու (ամուսնական անունը` Selfixhe Broja, գրական անունը` Kolombja, 1918, Գիրոկաստրա - 2003, Տիրանա, Ալբանիա), ալբանացի գրող և առաջին ալբանական կին գրող, որը միշտ Ալբանիայում էր հրատարակել գրականությունը։ 1935 թվականի նոյեմբերի 28-ին, երբ նա 17 տարեկան էր, Սելֆիջե Ցյուն Kolombja անվան տակPopulli (Պոպուլի) թերթում հրատարակել է բանաստեղծություն[1]։ Այնուհետև նա 1930-ական թվականների ժամանակաշրջանի ալբանական գրողների մի մասն է կազմում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելֆիջե Ցյուն ծնվել է 1918 թվականին Գիրոկաստրայի շրջանում, նա ընկերություն էր անում Մուսինե Կոկալարիի հետ, առաջին ալբանացի կինը, որը վեպ էր հրատարակել։ Նա սովորում էր Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, երբ 1939 թվականին տեղի է ունեցել իտալացիները ներխուժումը Ալբանիա։ Այնուհետև նա վերադարձել է Ալբանիա իր ամուսնու` Քեմալ Բրոյայի հետ և նրա հետ բացեց Շկոդերի գրախանութը։ Նա միացել է Ալբանիայի կոմունիստական կուսակցության շարքերին Դրիտա Կոստուրիի և Նեջմիյե Հոջայի հետ միասին[3] և 1942 թվականի փետրվարի 22-ի անօրինական հակաֆաշիստական ցույցի կազմակերպիչներից մեկն էր։ Դրա համար նա ձերբակալվել է և դատապարտվել մահապատժի, բայց հետո ավելի ուշ ազատ է արձակվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947-ին, նա բանտարկվել է, հետո աքսորվել կոմունիստական ռեժիմի կողմից։ Նրա ամուսինը, Քեմալ Բրոյան, հետևել է նրան աքսորավայր։ 1998 թվականին Ցյուն իր հուշերը, ինչպես նաև պոեզիան և այլ հրատարակություններ հրատարակել է Tallazet e jetes վերնագրված գրքում (անգլ.` Կյանքի քամիներ) գիրք։ Նա մահացել է 2003 թվականին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jorgaqi Nasho (մարտի 8, 2015)։ «Nasho Jorgaqi: Zërat e parë femërorë të letërsisë shqipe»։ Shqiptarja։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2015
- ↑ Fjalor enciklopedik shqiptar: N-Zh dhe një shtojcë։ Akademia e Shkencave e Shqipërisë։ 2009։ էջ 2640
- ↑ Susan E. Pritchett Post (1998)։ Women in Modern Albania: Firsthand Accounts of Culture and Conditions from Over 200 Interviews։ McFarland & Company։ էջ 109։ ISBN 978-0-7864-0468-1
- ↑ Isufaj Ermira (մայիսի 20, 2013)։ «Kujtimet e komunistes se radheve te para»։ Վերցված է նոյեմբերի 14, 2015