Մուսինե Կոկալարի
Մուսինե Կոկալարի ալբ․՝ Musine Kokalari | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 10, 1917[1] |
| Ծննդավայր | Ադանա, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | օգոստոսի 24, 1983[2] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Ռեշեն |
| Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան |
| Լեզու | ալբաներեն |
| Ազգություն | ալբանացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լա Սապիենցա համալսարան |
| Ազգականներ | Արբա Կոկալարի[3][4] |
Մուսինե Կոկալարի (ալբ․՝ Musine Kokalari, փետրվարի 10, 1917[1], Ադանա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 24, 1983[2], Ռեշեն), ալբանացի գրող և քաղաքական գործիչ։ 1943 թվականին հիմնադրել է Ալբանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[5]։ Ալբանիայի առաջին կին գրողը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսինե Կոկալարին ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին Ադանա քաղաքում՝ ալբանացիների ընտանիքում, որ այդտեղ էր եկել Գիրոկաստրա քաղաքից։
1920 թվականին Մուսինե Կոկալարին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ալբանիայի Տիրանա քաղաք։ Այստեղ նա հաճախել է դպրոց։ Դեռ դպրոցում սովորելու տարիներին նա հակում է ունեցել գիտելիքների ու գրքերի նկատմամբ։ 1938 թվականի հունվարին Մուսինե Կոկալարին մեկնել է Հռոմ, որտեղ գրականություն է սովորել Լա Սապիենցա համալսարանում, որն ավարտել է 1941 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել ալբանացի բանաստեղծ և արձակագիր Նայիմ Ֆրաշերիի ստեղծագործությանը։ Հռոմում կրթությունն ավարտելուց հետո Մուսինե Կոկալարին վերադարձել է Ալբանիա և սկսել զբաղվել գրական գործունեությամբ։
1941 թվականին քսանչորս տարեկան հասակում Մուսինե Կոկալարին հրատարակել է իր առաջին ժողովածուն՝ «Ինչպես իմ ծեր մայրն է ասել ինձ» (ալբ․՝ Siç me thotë nënua plakë), որում ընդգրկված էին տասը մանկական հեքիաթներ՝ գրված Գիրոկաստրայի բարբառով։ Այդ ժողովածուն համարվում է Ալբանիայի պատմության մեջ առաջին գիրքը, որ գրվել ու հրատարակվել է կնոջ կողմից։ Երեք տարի անց՝ 1944 թվականին, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին, Մուսինե Կոկալարին Տիրանայում հրատարակել է իր պատմվածքների ու ուրվանկարների Sa u-tunt jeta ժողովածուն։ Նույն թվականին Տիրանայում տպագրվել է նրա ստեղծագործությունների երրորդ ժողովածուն՝ «Սրտի շուրջ» (ալբ․՝ Rreth vatrës)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսինե Կոկալարին բացել է սեփական գրախանութ։ Նա հրավիրվել է անդամակցելու Ալբանիայի գրողների ու նկարիչների լիգային, որ հիմնադրվել էր 1945 թվականի հոկտեմբերի 7-ին գրող Սեյֆուլա Մալեշովայի նախագահությամբ։
1944 թվականի նոյեմբերի 12-ին Ալբանիայի կոմունիստական իշխանության կողմից առանց դատի ու հետաքննության գնդակահարվել են Մուսինե Կոկալարիի երկու եղբայրները։ Բռնաճնշումների տարիներին՝ 1946 թվականի հունվարի 17-ին, Մուսինե Կոկալարին ձերբակալվել է և նույն թվականի հուլիսի 2-ին Տիրանայի ռազմական դատարանի կողմից դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ հայտարարվելով ժողովրդի թշնամի[7]։ Դատավարության ժամանակ Մուսինե Կոկալարին ասել է[7].
1964 թվականին՝ Մատի շրջանի Burgu i Burrelit բանտում 18 տարի անցկացնելուց հետո, Մուսինե Կոկալարին ազատվել է կալանքից, սակայն մնացել է ոստիկանության մշտական հսկողության տակ։ Իր կյանքի հաջորդ 19 տարիները նա անցկացրել է Միրդիտա շրջանի Ռեշեն քաղաքում, որտեղ ստիպված է եղել աշխատել որպես փողոցները մաքրող[8]։ Մուսինե Կոկալարիին արգելված էր ստեղծագործելը[7]։
Մուսինե Կոկալարիի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, սակայն նա հրաժարվել է գնալ հիվանդանոց։ Նա մահացել է 1983 թվականի օգոստոսի 14-ին Ռեշենում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Albanian Alba Kokalari Gets Elected Member of European Parliament
- ↑ https://telegrafi.com/kush-eshte-eurodeputetja-arba-kokalari-mbesa-e-musine-kokolarit/
- ↑ «Musine Kokalari: Dashuria ime italiane» [Musine Kokalari: My Italian Love] (ալբաներեն). Ikubinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Wilson, Katharina. An Encyclopedia of continental women writers. Vol. 2. էջ 646. ISBN 0-8240-8547-7.
- 1 2 3 «1960: Musine Kokalari». International Pen. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Moisiu, Rajmonda (2010 թ․ հուլիսի 7). «Appreciation for Musine Kokalari and Imprisoned Writers in the World!». Fjala e Lire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Musine Kokalari: How the Social Democratic Party was created Արխիվացված 2016-04-21 Wayback Machine (անգլ.)
- Bermude të Gjirokastrës: Musine, Ismail, Enver nga Shpend Sollaku – Noé Արխիվացված 2016-04-24 Wayback Machine (ալբ.)
- Musine Kokalarit, përkujtohet 30 vjetori i ndarjes nga jeta (ալբ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսինե Կոկալարի» հոդվածին։ |
| ||||||||
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ադանա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1983 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Ալբանացի գրողներ
- Ալբանացի կին գրողներ
- Ալբանացի հակակոմունիստներ
- Ալբանացի ֆեմինիստներ
- Ալբանիայի կին քաղաքական գործիչներ
- Ալբանիայի քաղաքական գործիչներ
- Անձինք Ադանայից
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Քաղցկեղից մահացածներ