Սելիմ Զիլխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելիմ Զիլխա
Ծնվել է1927
ԾննդավայրԲաղդադ, Mandatory Iraq
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամս քոլեջ
Մասնագիտությունգործարար
ԱմուսինDiane Bashi?
ԵրեխաներMichael Zilkha?

Սելիմ Զիլխան (անգլ.՝ Selim Zilkha, 1927, Բաղդադ, Mandatory Iraq)։ Իրաքում ծնված բրիտանացի ձեռնարկատեր, ով հիմնադրեց «Mothercare»–ը՝ Միացյալ Թագավորության ամենամեծ մանրածախ առևտրի ցանցերից մեկը։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլխան ծնվել է 1927[1] թվականին Բաղդադում ապրող հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Խեդոուրի Զիլխային բանկիր էր[2]։ Սելիմն ապրել է Լիբանանում, Եգիպտոսում և Միացյալ Նահանգներում։ Սելիմ Զիլխան կրթություն է ստացել Նյու Յորք քաղաքի Հորաս Մանն դպրոցում և Մասսաչուսեթսի Ուիլիամսթաունի Ուիլյամս քոլեջում[3] : Ծառայել է Միացյալ Նահանգների բանակում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1960[3] թվականներին Զիլխան աշխատել է «Զիլխա և Որդիներ» ընտանեկան ընկերության ֆինանսների բաժնում։

Ապա Սելիմը տեղափոխվեց Միացյալ Թագավորություն, որտեղ գնեց Ու. Ջ. Հարիսի մանուկների համար նախատեսված կահույքի հիսուն խանութների ցանցը, որը վերանվանեց «Mothercare» և ընդլայնեց այն մինչև խանութների թիվը հասավ շուրջ չորս հարյուրի։ 1981 թվականին վաճառեց իր տոկոսը և վերադարձավ Միացյալ Նահանգներ[3]։

1982 թվականին նա ներդրեց 28 մլն դոլար «Towner Petroleum»[4] ընկերության համար և 1998 թվականին վաճառեց իր ներդրումը 1 մլրդ դոլարով[5]։

2001 թվականին նրա ունեցվածքը կազմում էր 700 մլն ԱՄՆ դոլար[6]։

2002 թվականին նա նվիրաբերեց 20 մլն դոլար Լոս Անջելեսում Նյարդաբանության ինստիտուտը ամբողջացնելու համար[3]։

Ներկայումս նա «Զիլխա կենսազանգվածային էներգիա» ըներության համասեփականատերն է, որը ունի փայտանյութ պարունակող հողեր և որն արտադրում է գնդիկավոր կենսավառելիք Տեխասում[7]։ Նա նաև «Laetitia Vineyard & Winery»-ի համասեփականատերն էր Սան Լուիս Օբիսպոյում, Կալիֆոռնիայում մինչև 2019 թվականը[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելիմ Զիլխան ամուսնացավ լիբանանցի մի մեծահարուստ բանկիրի դստեր՝ Դիան Բաշի հետ։ Նրանք ամուսնալուծվել էին մինչև 1962 թվականը, նախքան կնոջ 25 տարեկանը լրանալը, և նա ամուսնացավ բրիտանացի քաղաքական գործիչ Հարոլդ Լեվերի հետ (հետգայում Հարոլդ Լեվել, Մանչեսթերի բարոն Լեվեր)[9]։

Նրանք ունեն որդի՝ Մայքլ Զիլխան, «ZE Records» ընկերության համահիմնադիրը, և մի աղջիկ՝ Նադիա Զիլխան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography at Laetitia Vineyard website»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-10-ին։ Վերցված է 2021-03-01 
  2. Forbes: "From Baghdad to Bel Air" by Phyllis Berman February 23, 1998
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Los Angeles Businessman Selim Zilkha Pledges $20 million to USC's Neurogenetic Institute Archived 2016-03-03 at the Wayback Machine. USC News, 30 July 2002 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «usc» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. A wildcatter on the tame side replacing roughnecks with computers New York Times, 20 March 1998
  5. Sunday Times Rich List The Times, 1 March 2009
  6. Peter W. Bernstein, Annalyn Swan (2 December 2008)։ All the Money in the World։ Knopf Doubleday Publishing Group։ էջ 360։ ISBN 978-0-307-26770-2։ Վերցված է 24 November 2015 
  7. Zilkha: Our Owners: Selim K. Zilkha Archived 2012-01-08 at the Wayback Machine.
  8. Selim Zilkha Businessweek
  9. «Stock Photo - Mar. 15, 1962 - LABOUR MP MARRIES IRAQI HEIRESS: Harold Lever, 48, Labour MP for Manchester's Cheatham, Division, today married»։ alamy։ Վերցված է 24 November 2015 
  10. «Salim Zilkha (Living, Male) & Diane Bashi (Living, Female)»։ www.farhi.org։ Վերցված է 2018-07-29