Սեդեֆ Չաքմաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդեֆ Չաքմաք
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Գալաթասարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
Ծննդյան օր հունիսի 9, 1982(1982-06-09) (41 տարեկան)
Քաղաքացիություն  Թուրքիա

Սեդեֆ Չաքմաք (թուրքերեն՝ Sedef Çakmak, հունիսի 9, 1982(1982-06-09)), թուրք քաղաքական գործիչ, ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Առաջին բացահայտ հոմոսեքսուալ անձնավորությունն է, որը Թուրքիայում ընտրվել է որպես պաշտոնյա[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդեֆ Չաքմաքը մեծացել է Անկարայում[1]։ Սոցիոլոգիայի բակալավրի աստիճան է ստացել Գալաթասարայի համալսարանից[2]։

2000 թվականից ի վեր ակտիվ գործունեություն է ծավալում թուրքական ԼԳԲՏ շարժման մեջ։ 2004 թվականին դիմել է թուրքական ԼԳԲՏ «Լամբդա Ստամբուլ» կազմակերպությանը համալսարանի թերթում Թուրքիայի ԼԳԲՏ խնդիրների վերաբերյալ գրելու համար և, այլ ԼԳԲՏ-ի անձանց հետ շփվելով, իր համար բացահայտել է լեսբուհի լինելու ինքնությունը[1]։ Այնուհետև ակտիվ գործունեություն է ծավալել Լամբդա Ստամբուլում, եղել Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի և Ակադեմիական հետազոտական հանձնաժողովի անդամ[3]։ 2011-2013 թվականներին համահիմնադրել և ղեկավարել է SPoD LGBTI կազմակերպությունը[2]։

2014 թվականին Բեշիքթաշ շրջանի քաղաքային խորհրդի տեղական ընտրությունների ժամանակ առաջադրվել է Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ չբացահայտելով իր սեռական կողմնորոշումը և ընտրվել է։ Մանդատը ստացել է 2015 թվականի մարտի 2-ին։ Նախքան պաշտոնը ստանձնելը եղել է Բեշիկթաշի քաղաքապետի ԼԳԲՏ-ի հարցերով խորհրդական[2]։

2017 թվականի հոկտեմբերին դարձել է Եվրոպական սոցիալիստների կուսակցության շրջանակներում ԼԳԲՏ պլատֆորմների ցանց Rainbow Rose-ի խորհրդի նախագահ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Yücel, Deniz (2015 թ․ հունիսի 28). «Istanbul: Gay Pride - Der lesbische Marsch durch die Institutionen». DIE WELT. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 «LGBTI Activist Sedef Çakmak is now a Municipal Assembly Member». LGBTI NEWS TURKEY (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Sedef Cakmak - Global Philanthropy Forum». Global Philanthropy Forum (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Bianet: Sedef Çakmak is elected as the Chair of Rainbow Rose». LGBTI NEWS TURKEY (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.