Սեբզևար
Քաղաք | ||
---|---|---|
Սեբզևար | ||
պարս.՝ سبزوار | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Ռազավի Խորասան | |
Շահրեստան | Սեբզևար | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 974 մետր | |
Բնակչություն | ▲243 700 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Պաշտոնական կայք | sabzevar.ir(պարս.) | |
| ||
Սեբզևար (պարս.՝ سبزوار), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), Սեբզևար շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲243 700 մարդ (2016)[1][2]։
Կարևոր տրանսպարտային կենտրոն է, որը գտնվում է Մաշհադ-Թեհրան ավտոմայրուղու վրա։ Քաղաքում կա խոշոր բժշկական ինստիտուտ և իսլամական Ազադ համալսարանի մասնաճյուղը։
Սեբզևարը քաղաքական հզորության գագաթնակետին է հասել 14-րդ դարում, երբ եղել է Սերբեդարների պետության մայրաքաղաքը։

Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 243 700 մարդ, որոնք կազմում էին 74 757 տնտեսություն[3]։ Սեբզևարը Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Մաշհադից և Նիշապուրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 30 545[5] | 42 415[6] | 148 065[7] | 170 738[7] | 208 172[8] | 231 557[9] | 243 700[3] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբզևվարի մզկիթը զբաղեցնում է մոտ 4 հազար մ² տարածք։ Այն կառուցվել է 14-րդ դարում՝ այդ ժամանակվա ճարտարապետական ոճին համապատասխան։ Այն գտնվում է Բեյհակ փողոցի հարավում։ Մզկիթն ունի «Քիբլա» շքամուտք և հյուսիսային շքամուտք, նաև ներքին բակ և աղոթատուն։ Մզկիթում կան նաև գիշերակացի տեղ և դիտարժան պորտալ։ Միհրաբը գտնվում է «Քիբլայի» հարավային շքամուտքում։ Դրա վերևում կա Ղուրանից գրություն՝ արված 1875 թվականին։ Այվանի վերին մասում կարելի է տեսնել երկու մինարեթ՝ պատրաստված աղյուսից։ Մզկիթի երկու կողմերում կան աղոթարաններ, որոնք ունեն գմբեթների տեսքով բարձր կամարներ․ դրանք ստեղծվել են հարավային շքամուտքի հետ միաժամանակ։ Մզկիթի հյուսիսային շքամուտքի միջանցքում կարելի է տեսնել գրություններ՝ արված Սեֆևիդների ժամանակաշրջանում՝ 1571 և 1723 թվականներին։ Աղյուսե սալաքարը Սեբզևարի մզկիթի կարևորագույն զարդերից է[10]։
Սեբզևվարի մզկիթներից մեկն էլ կոչվում է Պամենար։ Այն եղել է քաղաքի առաջին տաճարայի մզկիթը և կառուցվել է 9-րդ դարում՝ Մուհամմադ բին Թահիրի՝ Թահիրիդների դինաստիայի վերջին կառավարչի կառավարման օրոք[11]։
Հաջ Մոլլա Հադիի գերեզմանոցը գտնվում է Աշխատավորների շուկայի հարավային կողմում և կառուցվել է Ղաջարիների դինաստիայի դարաշրջանում։ Շինությունը ամբողջությամբ կառուցված է աղյուսից և բաղկացած է գլխավոր կառույցից, որտեղ գտնվում է գերեզմանը և չորս այվան[12]։
Քաղաքի սահմանագծից դուրս, բայց քաղաքին շատ մոտ գտնվում է արգելավայրը։ Այն համարվում է հյուսիս-արևմտյան Իրանի նշանավոր արգելավայրերից, քանի որ այնտեղ պահպանվել է անարատ բնությունը և կենդանիների եզակի տեսակներ են բնակվում։ Այն գտնվում է չոր կլիմայով լեռնային շրջանում։ Կենդանիներից հանդիպում են լեռնային խոյ, լեռնային այծ, վիթ, աղվես, կարակալ, վայրի կատու, բորենի, իսկ թռչուններից՝ բալոբան և այլն[13]։
Հայտնի բնիկներ, բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալի Ակբար Ֆուրուտան (1905 թվականի ապրիլի 25-2003 թվականի նոյեմբերի 23)՝ պարսիկ մանկավարժ և բահայի քարոզիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/Portals/0/census/1395/results/abadi/CN95_HouseholdPopulationVillage_09.xlsx
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Razavi Khorasan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Город Сабзевар в провинции Хорасан Разави
- ↑ «مسجد پامنار». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «آرامگاه حاج ملا هادی سبزواری». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «منطقه حفاظت شده پروند | جاهای دیدنی ایران». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.