Սաֆի Ֆայե
Սաֆի Ֆայե | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 22, 1943[1][2] |
Ծննդավայր՝ | Դակար, Սենեգալ[2] |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 22, 2023[3][2] (79 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, ազգագրագետ, կինոդերասանուհի և սցենարիստ |
IMDb։ | ID 0269682 |
Սաֆի Ֆայե (Safi Faye, նոյեմբերի 22, 1943[1][2], Դակար, Սենեգալ[2] - փետրվարի 22, 2023[3][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]), սենեգալցի կինոռեժիսոր, ազգագրագետ[4]։ Ենթասահարական Աֆրիկայի առաջին կին ռեժիսորն է, որ նկարահանել է կոմերցիոն ֆիլմ՝ Kaddu Beykat, որը թողարկվել է 1975 թվականին։ Նկարահանել է մի շարք վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնք ներկայացնում են Սենեգալի գյուղական կյանքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաֆի Ֆայան ծնվել է 1943 թվականին, Սենեգալի Դակար քաղաքում, արիստոկրատ երեր էթնիկ խմբից սերող ընտանիքում[4]։ Նրա ծնողները, Ֆայեները, Դակարից հարավ գտնվող Ֆադջալ գյուղից էին[5]։ Սաֆի Ֆայան սովորել է Ռյուֆիսկի նորմալ դպրոցում, 1962 կամ 1963 թվականին ստացել է ուսուցչի վկայական և սկսել դասավանդել Դակարում[5][6]։
1966 թվականին նա մասնակցել է «Սև արվեստի» Դակարի փառատոնին, որտեղ հանդիպել է ֆրանսիացի ազգագրագետ և ռեժիսոր Ժան Ռուշին[6], ով խրախուսել է նրան կինոն օգտագործել որպես ազգագրական գործիք[6]։ Ֆայեն նկարահանվել է 1971 թվականին իր նկարահանած Petit à petit ֆիլմում[7]։ Ֆայեն ասել է, որ ինքը չի սիրում Ռուշի ֆիլմերը, բայց նրա հետ աշխատելը հնարավորություն է տալիս սովորել ֆիլմերի ստեղծման և սինեմա վերիտեի մասին[8]։ 1970-ական թթ. ազգագրություն ՝ ուսանել Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում, այնուհետև՝ Լումիեր կինոդպրոցում[5][7]։ Սաֆի Ֆայեն աշխատել է որպես մոդել, դերասան[5]։ 1979 թվականին Փարիզի համալսարանից ստացել է ազգագրության թեկնածուի աստիճան[4]։ 1979-1980 թթ. տեսանյութերի արտադրություն է ուսանել Բեռլինում, Բեռլինի ազատ համալսարանում եղել է այցելու դասախոս[9]։ 1988 թվականին Սորբոնից ստացել է ազգագրության գիտական աստիճան[4]։
Կինոգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆայեսի առաջին ֆիլմը՝ La Passante (ԱՆցորդը), որտեղ նա նաև հանդես է եկել որպես դերասան, նկարահանվել է 1972 թվականին[4][10]։ Այն ներկայացնում է օտարերկրյա կնոջ փորձը Փարիզում։ Նա քայլում է փողոցում և նկատում անցնող մարդկանց արձագանքը[8]։ Ֆայեի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ Kaddu Beykat («Նամակ իմ գյուղից»), ինչը վոլոֆ լեզվով նշանակում է Գյուղացիների ձայնը, միջազգայնորեն հայտնի է որպես «Նամակ իմ գյուղից» կամ «Նորություններ իմ գյուղից»[8]։ Ֆիլմի համար Ֆայեն ֆինանսական աջակցություն է ստացել Ֆրանսիական համագործակցության նախարարությունից[5]։ Ֆիլմը թողարկվել է 1975 թվականին և առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որ ստեղծվել է Ենթասահարական Աֆրիկայի կին ռեժիսորի կողմից և Ֆայեին միջազգային ճանաչում է բերել[8][11]։ Թողարկվելուց հետո ֆիլմի ցուցադրումն արգելվել էր Սենեգալում[12]։ 1976 թվականին ֆիլմն արժանացել է Ֆիլմերի քննադատների միջազգային ֆեդերացիայի և Համաշխարհային կաթոլիկ ասոցիացիայի մրցանակներին։
1983 թվականին Ֆայեի նկարահանած «Սելբե. շատերից մեկը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է Սելբե անունով կնոջ մասին, որն աշխատում է ապահովելու իր ութ երեխաներին, քանի որ ամուսինը թողել է իրենց գյուղը աշխատանք փնտրելու համար[13]։ Սելբեն պարբերաբար զրուցում է Ֆայեի հետ, ով մնում է էկրանից այն կողմ և նկարագրում է իր հարաբերություններն ամուսնու հետ ու գյուղի առօրյա կյանքը[14]։
Ֆայեի ֆիլմերն ավելի հայտնի են Եվրոպայում, քան իր հայրենի Աֆրիկայում, որտեղ դրանք հազվադեպ են ցուցադրվում[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆայեն ապրում է Փարիզում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1972: La Passante
- 1975: Kaddu Beykat (Նամակ իմ գյուղից)
- 1979: Fad'jal (Արի և աշխատիր)
- 1979: Goob na nu (Բերքը պատրաստ է)
- 1980: Man Sa Yay (Ես, Ձեր մայրը)
- 1981: Les âmes au soleil (Հոգիներն արևի տակ)
- 1983: Selbe: One Among Many (կամ Սելբեն և շատ ուրիշներ)
- 1983: 3 ans 5 mois (Երեք տարի հինգ ամիս)
- 1985: Racines noires (Սև արմատներ)
- 1985: Elsie Haas, femme peintre et cinéaste d'Haiti (Elsie Haas, Haitian Woman Painter and Filmmaker)
- 1989: Tesito
- 1996: Mossane
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ellerson Beti (2004)։ «Safi Faye's Gaze: The Evolution of an African Woman's Cinema»։ in Pfaff Françoise։ Focus on African Films։ Indiana University Press։ էջեր 185–202։ ISBN 978-0-253-21668-7
- Foster Gwendolyn Audrey (1995)։ Women Film Directors: An International Bio-critical Dictionary։ Greenwood Publishing Group։ էջեր 130–132։ ISBN 0-313-28972-7
- Petrolle Jean, Virginia Wright Wexman (2005)։ Women and Experimental Filmmaking։ University of Illinois Press։ էջեր 177–192։ ISBN 0-252-03006-0
- Schmidt Nancy J. (1999)։ «Sub-Saharan African Woman Filmmakers»։ in Harrow Kenneth W.։ African Cinema: Postcolonial and Feminist Readings։ Africa World Press։ ISBN 978-0-86543-697-8
- Spaas Lieve (2001)։ The Francophone Film: A Struggle for Identity։ Manchester University Press։ էջեր 185–188։ ISBN 0-7190-5861-9
- Thackway Melissa (2003)։ Africa Shoots Back: Alternative Perspectives in Sub-Saharan Francophone։ James Currey Publishers։ էջեր 151–155։ ISBN 0-85255-576-8
- Ukadike Nwachukwu Frank, Teshome H. Gabriel (2002)։ Questioning African Cinema: Conversations with Filmmakers։ University of Minnesota Press։ էջեր 29–40։ ISBN 0-8166-4004-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 http://africine.org/index.php/depeche/le-deces-de-safi-faye/22083
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Petrolle, p. 177.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Foster, p. 130.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Pfaff Françoise։ «Safi Faye»։ FilmReference.com։ Վերցված է 2008-05-04
- ↑ 7,0 7,1 Ukadike, p. 29.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Spaas, p. 185.
- ↑ 9,0 9,1 Schmidt, p. 286.
- ↑ Schmidt, p. 287.
- ↑ Ukadike, p. 30.
- ↑ «Africa Beyond»։ BBC։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-21-ին։ Վերցված է 2008-05-10
- ↑ Thackway, p. 153.
- ↑ Thackway, p. 154.
|