Jump to content

Սաֆարիի արքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆարիի արքան
անգլ.՝ Khumba
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրկինոկատակերգություն
Գործողության վայրԱֆրիկա
ՌեժիսորAnthony Silverston?[1][2]
ՀնչյունավորումՋեյք Թ. Օսթին, Աննասոֆիա Ռոբ, Լիամ Նիսոն, Ben Vereen?, Լոուրենս Ֆիշբորն, Անիկա Նոնի Ռոուզ, Ջոի Ռիխտեր, Քեթրին Թեյթ, Գրեգ Էլլիս, Լորետա Դիվայն, Jennifer Cody?, Սթիվ Բուշեմի և Alexander Polinsky?
Երկիր ՀԱՀ
Լեզուանգլերեն
ԸնկերությունTriggerfish Animation Studios?
ԴիստրիբյուտորADS Service[3] և Նեթֆլիքս
Տևողություն85 րոպե
Թվականսեպտեմբերի 8, 2013[4] և հոկտեմբերի 31, 2013[3]
ԱռաջադրումAnnecy Cristal for a Feature Film?[5]
triggerfish.co.za/khumba/(անգլ.)

Սաֆարիի արքան (անգլ.՝ Khumba), լիամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։ Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կանադայի կինոփառատոնի ժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 8-ին։

Իր ծնվելու հենց առաջին վայրկյանից Կումբան միայն անհաջողություն էր բերում։ Եվ միայն այն պատճառով, որ նա կիսով չափ սպիտակ էր ծնվել։ Իսկ զեբրերի հետ դա կարող է պատահել միայն մի դեպքում. դա հնագույն անեծքի նշան էր։ Երամակը վտարում է Կումբային, և նրան չի պաշտպանում նույնիսկ հայրը։ Նա ստիպված է լինում իր խնդիրները հաղթահարել միայնակ, գտնել պակասող գծերը, որպեսզի արժանանա ընտանիք վերադառնալուն։

Դերասան Կերպար
Ջեյք Թի ՕսթինԿումբա
Սթիվ ԲուշեմիՍքալք
Լորեթա ԴիվայնՎիի մայրիկը
Լիամ ՆիսոնՖանգո
Լոուրենս ՖիշբորնՍեքո
Ռիչարդ ԳրանտԲրեդլի
Անիկա Նոնի ՌոուզԼանգիսա
Աննասոֆիա ՌոբԹոմբի
Քեթրին ԹեյթՆորա
Չարլզ ԱդլերԱֆրիկյան վայրի շուն 1
Հարի ՓեյթոնԱֆրիկյան վայրի շուն 2
Դի Բրեդլի Բեյքերսուրիկատների հայր
Ջեֆ ԲեննեթՌաբիթ
Մեյսոն Չարլզսուրիկատ 1
Ֆիլ Լամիրծերուկ

Պարգևներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն
  • Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ` առաջադրում
Behind the Voice Actors Awards
  • Տղամարդու դերի լավագույն վոկալային կատարում` Լիամ Նիսոն (առաջադրում), Սթիվ Բուշեմի (առաջադրում)
Միջազգային կինոփառատոն Զանզիբարում
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ` հաղթանակ[6]
Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակ
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ` հաղթանակ[7]
Անիմացիոն փառատոն Շտուտգարտում
  • Գրան-պրի` առաջադրում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]