Աֆրիկյան վայրի շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրիկական վայրի շուն
Աֆրիկյան վայրի շուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Տեսակ Աֆրիկական վայրի շուն
Ենթատեսակ Աֆրիկական վայրի շուն
Լատիներեն անվանում
Lycaon pictus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Աֆրիկական վայրի շունը (լատ.՝ Lycaon pictus) շնազգիներին պատկանող կաթնասուն է, որը հանդիպում է միայն Աֆրիկայում։ Ունի բազմապիսի անուններ, սակայն հիմնական օգտագործվում է "Աֆրիկական վայրի շուն" տերմինը։ Անունը լատիներենից թարգմանաբան նշանակում է ներկված գայլ։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական վայրի շան քաշը կազմում է 20-30 կիլոգրամ, մարմնի բարձրությունը՝ 70-80 սմ։ Մարմնի երկարությունը 60 սմ-ից մեկ մետր է հասնում, առանց պոչի, որի երկարությունը 30-40 սմ է։

Արուները ավելի մեծ են էգերից։ Աֆրիկական վայրի շունը միակ շնազգին է, որը ունի ընդամենը չորս մատ յուրաքանչյուր թաթին, մինչդեռ մյուսները ունեն հինգ մատ։ Այս ցեղատեսակը ունի 40 ատամ (մյուսները՝ 42)։ Չնայած դրան, աֆրիկական վայրի շունը ունի չափազանց հզոր բերանի կառուցվածք, (նման է բորենու բերանի կառուցվածքին), որը նրան օգնում է հեշտությամբ որսալ զոհին և հեշտությամբ ծամել ուտելիքը։ Աֆրիկական վայրի շունը ունի լայն բացված ականջներ, որը նրան տալիս է շատ սուր լսողություն։ Ականջները ծածկված են մանր աղվամազերով, որը նրանց պաշտանում է պարազիտներից և միջատներից։