Սաքո Սուքիասյան
Սաքո Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1896 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 16, 1965 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Ախալքալաք |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1915) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սաքո Սուքիասյան Վիքիդարանում |
Սաքո Գրիգորի Սուքիասյան (օգոստոսի 22, 1896, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ախալքալաք քաղաքում։ 1910 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1918-1923 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1923-1965 թվականներին ապրել է Մոսկվայում։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում ու գերատեսչություններում։ Թարգմանել է հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Վահան Տերյանի, Արազու, Ստեփան Զորյանի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Ախալքալաքում[1]։
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պուշկին Ա. Ս., Կիրջալի (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
- Պուշկին Ա. Ս., Կապիտանի աղջիկը, Երևան-Մոսկվա, 1936, 148 էջ։
- Պուշկին Ա. Ս., Պուգաչովի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 127 էջ։
- Պուշկին Ա. Ս., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, 1937, 214 էջ։
- Պուշկին Ա. Ս., Պիկովայա դամա, Երևան, Պետհրատ, 1937, 91 էջ։
- Օստրավսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, մաս 1, Երևան, Պետհրատ, 1939, 228 էջ։
- Գորկի Մ., Չարլի Մենը, Երևան, Պետհրատ, 1940, 20 էջ։
- Մանտեյֆիլ Պ., Բնագետի պատմածները, Երևան, Պետհրատ, 1940, 201 էջ։
- Միկլուխո Մակլայ Ն. Ն., Ճանապարհորդություններ, Երևան, Հայպետհրատ, 1950, 400 էջ։
- Ռադիշչև Ա. Ն., Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա, Երևան, Հայպետհրատ, 1950, 243 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստողծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, «Հայաստան, 1971, 127 էջ։
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 522-523
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաղալյան Վահան (2013-02-28)։ «Սաքո Սուքիասյան. Տերյանագիտության երախտավորը»։ Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի ԿԹ: 110–118։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 18
|