Սարգիս Սողանալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Սողանալյան
ամհարերեն՝ Սարգիս Սողանալեան
Ծնվել էփետրվարի 6, 1929(1929-02-06)
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 5, 2011(2011-10-05)[1] (82 տարեկան)
Մահվան վայրHialeah, Florida, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան, Flag of Syria.svg Սիրիա և Flag of Lebanon.svg Լիբանան
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունձեռնարկատեր

Սարգիս Սողանալյան (անգլ.՝ Sarkis Garabet Soghanalian, փետրվարի 6, 1929(1929-02-06), Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա - հոկտեմբերի 5, 2011(2011-10-05)[1], Hialeah, Florida, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ զինավաճառ, լրտես։ Սարգիս Սողանալյանին կոչում էին «մահվան վաճառական»[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի փետրվարի 6-ին Ալեքսանդրետտա։ Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ։ Սարգիսը թողել է ուսումը եւ զորակոչկվել բանակ՝ արդյուքնում ամբողջ կյանքում զբաղվելով զենքի բիզնեսով[2]։

1958 թվականին ամուսնացել էր Բեյրութի դպրոցներից մեկի ուսուցչուհի Շիրլի Ադամսի հետ։ Նրանք բաժանվել են 1970-ականներին։ Սողանալյանի մահից հետո մնացել են նրա որդին ու դուստրը[2]։

1980-ականներին Իրանի եւ Իրաքի պատերազմի ժամանակ եղել է Իրաքին 1,6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի միջնորդ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զենքն էր առաքում քրիստոնեական ուժերին, զինամթերք էր վաճառում Նիկարագուայի նախագահ Սոմոսային[2]։

1981 թվականին Մավրիտանիային 0,50 տրամաչափի գնդացիր վաճառելու գործարքում կատարած խարդախության համար նա պետք է դատապարտվեր երկար տարիների ազատազրկման, սակայն սահմանվեց պայմանական պատիժ։ Դատավորն ասել էր, թե այդ գործում ներքաշված է ԱՄՆ Պետդեպարտամենտը[2]։

1993 թվականին Սողանալյանը Իրաքին 100 հարվածային ուղղաթիռներ վաճառելու փորձի համար դատապարտվեց վեց ու կես տարվա ազատազրկման։ Դրամանենգությամբ զբաղված լիբանանցիների ցանցը բացահայտելու դիմաց Սողանալյանի ազատազրկման ժամկետը կիսով չափ կրճատվեց[2]։

133 կիլոգրամանոց փլեյբոյն իր գործերը ղեկավարում է Մայամիի տանից, որն աշխարհով մեկ սփռված նրա բազմաթիվ տներից մեկն էր։ Նրա եկամտահարկը գերազանցում էր մեկ միլիարդ դոլար և նա ներշնչել էր Նիկոլաս Քեյջին խաղալ «Զենքի բարոնը» (2005) ֆիլմի գլխավոր դերում[2]։

Համաձայն որոշ աղբյուրների, Սողանալյանը կապեր է ունեցել քաղաքական գործիչների, բռնակալների, թագավորական տների հետ[2]։

Նրա հարաբերությունները ԿՀՎ-ի (FBI) հետ ձախողվեցին, երբ չստացվեց զենքի առաքումը Պերու[2]։

Սառը պատերազմից հետո Սողանալյանի բազմաթիվ գործնական շփումներ այլեւս պետք չէին։ Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նրա որդու խոսքով, Սողանալյանը սնանկ է մահացել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]