Սարգիս Մանգասարյան
Սարգիս Մանգասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1918 |
Վախճանվել է | մարտի 16, 1991 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Ռուբեն Մանգասարյան |
Սարգիս Արսենի Մանգասարյան (փետրվարի 10, 1918 - մարտի 16, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1952)։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Մանգասարյանը ծնվել է 1918 թվականին Կապանի Վաչագան գյուղում։ Սովորել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Մանգասարյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում[1][2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սարգիս Մանգասարյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-10(չաշխատող հղում)
- ↑ «ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՐՍԵՆԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=-։ 2010-05-05։ Վերցված է 2017-02-10
- ↑ «Մանգասարյան Սարգիս Արսենի | Կազի Խալիլովի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-10
- ↑ «Մանգասարյան Սարգիս Արսենի | Ղափանի հորատող Իվան Կապլովի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-10