Ռուբեն Մանգասարյան
Ռուբեն Մանգասարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29, 1960 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 21, 2009 (48 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ և ֆոտոլրագրող |
Ծնողներ | հայր՝ Սարգիս Մանգասարյան |
Ռուբեն Սարգսի Մանգասարյան (հունիսի 29, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2009, Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։
Նրա նկարների թեմատիկան են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական և ծանր տարիները՝ Սպիտակի երկրաշարժ, Արցախյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ և այլն[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի անտառտեխնիկական ինստիտուտում։ 1979 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1983 թվականին Հայկական հեռուստատեսությունում եղել է լուսանկարիչ, 1985 թվականին՝ «Նովոստի» գործակալության լուսանկարիչ։ 1996 թվականին Երևանում հիմնադրել է «Պատկեր» գործակալությունը։ 2004 թվականին ղեկավարել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Ուորլդ Պրես Ֆոտո» ֆոտոժուռնալիստիկայի դասընթացը[2]։
Ռուբեն Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու-Յորք Թայմս», «Ֆոկուս» և մի շարք այլ պարբերականներում։ Նա համագործակցել է «AP», «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», «Իտառ-Տասս», «Ռիա-Նովոստի» և այլ գործակալությունների հետ։ Նրան հաջողվել էր ձեռք բերել ամերիկյան նշանավոր «National Geographic Traveler» հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքս Սիվասլյան, ֆրանսահայ լուսանկարիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mangasaryan, Ruben | Armenian Photography Foundation»։ lusadaran.org (en-US)։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 10
- ↑ Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն Մանգասարյան. «Պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել» Archived 2013-01-13 at the Wayback Machine.
- Անկախության ճանապարհին