Սարգիս Ամիլյան
Արտաքին տեսք
| Սարգիս Ամիլյան | |
|---|---|
| հոկտեմբերի 20, 1967 - մարտի 31, 1993 (25 տարեկան) | |
| Ծննդավայր | Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Քելբաջար, Ադրբեջան |
| Գերեզման | Ղուզե Ճարտար |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Սարգիս Սեդրակի Ամիլյան (հոկտեմբերի 20, 1967, Ճարտար, Մարտունու շրջան - մարտի 31, 1993, Քարվաճառ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1993 թվականներին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու («Ուրյանա լեռան» դիրքեր, Գևորգավան), Քարվաճառի շրջանների և այլ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ճարտարում։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |