Սարգիս Ալեքսանյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Սարգիս Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1910 |
Ծննդավայր | Կարին, Թուրքիա |
Վախճանվել է | 1942 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Սարգիս Թորոսի Ալեքսանյան (հունվարի 10, 1910, Կարին, Թուրքիա - 1942), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի օրերին հաստատվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը (դասատու՝ Վլադիմիր Ֆավորսկի)։ 1929 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ալեքսանյանի ստեղծագործություններում գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են։ 1939 թվականին պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, որը լույս է տեսել 1948 թվականին։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում պրոֆեսիոնալ զուսպ կատարմամբ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում 1942 թվականին 32 տարեկանում[1][2][3]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ս. Գրիգորյան, Մուսաները չլռեցին, Ե., 1989, գիրք 1։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 17։
- ↑ Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2018-01-10