Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ (շատրվան-հուշարձան, Երևան)
Արտաքին տեսք
Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ | |
---|---|
«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Արաբկիր |
Առաջին հիշատակում | 1998 |
Գտնվում է | Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց |
Քանդակագործ(ներ) | Վիգեն Ավետիս |
Հիմնադրում | 2008 |
Նյութ | տրավերտին |
Շինարարության ավարտ | 2008, սեպտեմբերի 4 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց, տեղադրվել է 2008 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է տրավերտինից։
Ամբողջ շատրվանախումբը խորհրդանշում է ծովը, որից դուրս բխած աղբյուրի կենաց ջրից հղիացել է Ծովինարը։ Շատրվանախմբում 15 շատրվան է ցայտում, առյուծները պահապաններն են։ Շատրվանն ունի իտալական լուծում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 4-ին, որին ներկա են եղել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը, հուշարձանի հեղինակ, իտալաբնակ Վիգեն Ավետիսը, արվեստագետներ, երևանցիներ։
Հեղինակը շատրվան-հուշարձանը նվիրել է իր ծնողներին և ուսուցչին՝ քանդակագործ Արա Հարությունյանին։