Սառցե կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սառցե կրկես, լեռներում սառցե գոգահովիտ ամֆիթատրոնի տեսքով, որը վերևից շրջափակում է սառցե դաշտը: ժամանակակից կրկեսը կարող է պահպանել իր մեջ ձյունասառցե զանգված ,որը սովորաբար սնուցում է հարթավայրային սառցադաշտերը[1]:

Կարային սառցադաշտ Կալդելոնե (իտալ.՝ Ghiacciaio del Calderone), ամենահարավային սառցադաշտը Եվրոպայում:

Տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե կրկես» (Cirques) տերմինը մեծ գործածություն ունի նաև արևմտյան շատ երկրներում: Այսպես, «Երկրամակերևույթի գիտության հիմքերը» Ռ.Ժ.Ռայսի[2] հայտնի դասագրքում «կրկեսը» նկարագրում են, որպես հարթ կտրվածքով բարձրադիր սառցե ավազան: Սակայն, և՛ Ռ.Ժ. Ռեյսը, և՛ ավելի նոր հեղինակները[3] նշում են, որ շատ երկրներում «Սառցե կրկես» տերմինը ունի իր անվանումը, ինչպես օրինակ՝ «ко́рри» (corríes) Շոտլանդիայում և Անգլիայի մի քանի շրջաններում, «Kar» Գերմանիայում և «cwms» ՈՒելսում[4], և այլ ուրիշ բառերով: Շատ աղբյուրներում «кар» և «սառցե կրկես» տերմինները համարվում են համարյա լրիվ հոմանիշներ: Վ.Մ. Կոտլյակովի խմբագրությամբ «Գլյացիոնական բառարանում», Մ.Գ. Գրոսվալդան իր հոդվածում նշում է այս երկու հայտնի տերմինների հոմանիշությունը: Իր դասագրքում Մատիաս Կուլեն նույնպես չի գրում սառցե կրկեսների մասին, ամեն տեղ այն նշելով որպես Կար[5]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի.Ս. Շուկինի ընդհանուր երկրամակերևույթային հիմնարար դասագրքում սառցե կրկեսը՝ ամֆիթատրոնը, որը ներառում է մի քանի «կարեր» (սառցե կրկեսներ): «Սառցե կրկես» և «Կար» տերմինները Ռուսաստանում հաճախ օգտագործվում են գիտական և գործնական առօրյայում: Կարը զբաղեցնող սառցադաշտը համապատասխանաբար կոչվում է կարային սառցադաշտ: Կրկեսում տեղավորվող սառցադաշտերը բաժանվում են առանձին կարային սառցադաշտերի, բայց ինչպես կանոն արդեն անվանվում են ընդհանուր անունով:

Ենթադրվում է, որ այդպիսի, բարձր մակարդակի ավանդաբար, «Սառցե կրկես» տերմինի հասկացումը որպես առանձին կարերի ամբողջություն, հարմար է նաև ռելիեֆի նկարագրության և ուսումնասիրման համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Геологический словарь, 1978. — Т. 2. — С. 411.
  2. Райс Р. Дж. Основы геоморфологии. — М.: Прогресс, 1980. 576 с., Пер. с англ. под ред акад. И. П. Герасимова
  3. Huggett R. Jh. Fundamentals of Gepmorphology. — London & NY: Routledge, 2007, P. 261
  4. Яковлева С. В. Библиография // Бюллетень Комиссии по изучению четвертичного периода. — М.-Л.: Издательство Академии наук СССР, 1940. — № 6/7. — С. 150. — ISSN 0366-0907.
  5. M. Kuhle. Glacial Geomorphology. — Darmstadt: Wissenschaftlige Buchgesellschaft, 1991. 213 S.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Щукин И. С. Общая геоморфология. — М.: Московский университет, 1960. Т. 1. 616 с.; 1964. Т. 2. %64 с.
  • Геологический словарь. — М.: Недра, 1978. Т.1, 2.
  • Райс Р. Дж. Основы геоморфологии / Пер. с англ. под ред И. П. Герасимова. — М.: Прогресс, 1980. — 576 с.
  • Гляциологический словарь / Под ред В. М. Котлякова. — Л.: Гидрометеоиздат, 1984. — 528 с.