Սառա Պիկելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Պիկելլի
10.14.11SaraPichelliByLuigiNovi1.jpg
Ծնվել էապրիլի 15, 1983(1983-04-15)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԱմատրիչե, Ռիետի, Լացիո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունկոմիքսների արտիստ և նկարազարդող
ԹեմաներԿոմիքս[2]
Պարգևներ
Կայքsara-pichelli.blogspot.com
Commons-logo.svg Sara Pichelli Վիքիպահեստում

Սառա Պիկելլի (սիրողական թարգմանություններում հայտնի է որպես Պիչելլի, ապրիլի 15, 1983(1983-04-15)[1], Ամատրիչե, Ռիետի, Լացիո, Իտալիա), կոմիքսների իտալացի նկարիչ, ով առավել հայտնի է «Ultimate Spider-Man» կոմիքս շարքի Մայլզ Մորալեսի կերպարի առաջին նկարազարդումներով։ Անիմացիայի արտիստի իր պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց անմիջապես հետո Սառա Պիկելլին ծանոթացել է կոմիքսների ինդուստրիային։ Կարճ ժամանակահատված աշխատել է IDW Publishign հրատարակչությունում, որից հետո 2008 թվականին Marvel Comics ընկերության կողմից ընտրվել է միջազգային տաղանդավոր նկարիչների որոնման արդյունքներով։ Ընկերության որոշ կոմիքսների վրա աշխատելուց հետո, ինչպիսիք են «Նամորան» և ուրիշներ, Սառան նշանակվել է Ultimate Comics: Spider-Man երկրորդ հատորի գլխավոր նկարիչ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերին։ Նույն թվականին Սառա Պիկելին արժանանացել է Eagle Award մրցանակի, «լավագույն նոր նկարիչ» անվանակարգում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Պիկելին ծնվել է Իտալիայի Պորտո Սանտ Էլպիդիո քաղաքում:Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես կադրավորող նկարիչ, մուլտիպլիկատոր նկարիչ և կերպարների դիզայներ։ «Դա ինձ համար չէր», - այսպես է Սառան նկարագրում իր աշխատանքը։ «Ես մեխանիզմի մեջ ինձ զգում էի ինչպես փոքրիկ պտուտակ»[3]։ Սկսել է աշխատել կոմիքսների ինդուստրիայում նկարիչ Դեյվիդ Մեսինայի հետ ծանոթանալուց հետո։ Մինչ այդ նա շատ է հետաքրքրվել կոմիքսներով և նախընտրել է անիմացիոն ֆիլմերն ու անիմացիաները[3]։ Մակետների մշակման հարցում Սառան օգնել է Դեվիդին և աշխատել է այնպիսի հայտնի կոմիքսների վրա, ինչպիսիք են Star Trek IDW Publishing[4], այդ թվում` «Star Trek: Հետադարձ հաշիվ»-ը և Star Trek: Ներոն»-ը[5]։ 2008 թվականին Սառա Պիկելին իր աշխատանքները ներկայացրել է Marvel-ի (Chesterquest international talent search) միջազգային տաղանդների մրցույթին և դարձել է եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից մեկը, որոնց ներկայացնում էր Marvel Comics-ի խմբագիր Ս. Սեբուլսկին։ Այսպես սկսվել է նրա աշխատանքը հայտնի ընկերությունում։ Ներկայումս Սառան նկարազարդման աշխատանքներ է կատարում Marvel-ի համար Հռոմում[3]։

2008 թվականին Marvel Comics-ում[4] Սառայի առաջին աշխատանքը դարձավ «NYX: No Way Home» սահմանափակ թվով կոմիքսների շարքը[6][7], որին հաջորդեց 2009 թվականին գրող Քեթրին Իմոնենի համագործակցությամբ ստեղծված «Փախստականներ»-ն էր[7][8]։ Նրանց համագործակցությունը շարունակվում է «Իքս մարդիկ։ Պիկսին պատասխան հարված է հասցնում» կոմիքսների սահմանափակ շարքով, որը լույս է տեսնում 2009 թվականի դեկտեմբերին։ Կոմիքսը պատմում է «Իքս մարդիկ» շարքի հերոսներից մեկի Պիկսինի մասին[9]։ Սառա Պիկելին կատարում է «I Am An Avenger» (2010 թվականի մայիս - 2011 թվականի մարտ) կոմիքսների շարքի նկարազարդումները[3], այնուհետև նա միանում է «Ultimate Comics: Spider-Man»-ի վրա աշխատող թիմին սկսած թիվ 15 թողարկումից ( Հոկտեմբեր 2010)[10]։ Շարքի վերջին թողարկումն ավարտելուց հետո Սառան միացավ Ultimate Fallout Limited Edition-ի (2011) սահմանափակ շարքին, առաջինը նկարազարդելով Մայլզ Մորալեսին Սարդ-մարդու կերպարում,Ultimate Marvel տիեզերքում[7][11]։ Սառա Պիկելին դարձավ 2011 թվականի սեպտեմբերին վերահրատարակված «Ultimate Comics: Spider-Man» շարքի նկարազարդողը, որտեղ գլխավոր հերոսի դերում հանդես էր եկել Մայլես Մորալեսը[12]։

2018 թվականի օգոստոսին Սառա Պիկելլին և գրող Դեն Սլոտտը գործարկեցին «Ֆանտաստիկ քառյակի» նոր շարքը[13]։

Տեխնիկա և նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան օգտագործում է Cintiq 12wx գծանկարչական պլանշետը։ Ultimate Comics: Spider-Man[11] նկարազարդման ժամանակ Սառան օգտագործում է սկրինտոնի տեխնիկան, կոմիքսին «ավելի փոփ-արթ »տեսք հաղորդելու նպատակով` հավատալով, որ նման մոտեցումը ավելի տեղին կլինի տվյալ դրվագի համար[14]։

Ստեղծելով կերպարների արտաքին տեսքը՝ Սառա Պիկելլին հատուկ ուշադրություն է դարձնում հերոսների անհատականությանը, ներառյալ նրանց կյանքի նախապատմությունները, որոնք ազդել են նրանց կողմնորոշման վրա, ինչպես նաև այդ կերպարներին բնորոշ հատուկ առանձնահատկություններին ՝ նրանց հագուստին, ժեստերին լեզվին և ռեպլիկաներին։ Հենց այս սկզբունքներն էլ օգտագործվել են Մայլս Մորալեսի կերպարի ստեղծման ժամանակ[15]։

Marvel-ն ունի երեք-չորս նկարիչ, որոնք ստեղծագործում են մեծատառով, նրանք էին որոշում կոմիքսների ապագա տեսքն ու ոճը՝ հետևելով իրենց յուրօրինակ պատկերացումներին։ Մենք այդ մարդկանց տեսնում ենք որպես Marvel-ի ապագա ղեկավարներ, և կարծում եմ, որ Սառան նրանցից մեկն է։ Նրա աշխատանքները լի են կենսուրախությամբ և զվարճանքով, կյանքով, էներգիայով և հմայքով։ Դրանք լցված են մարդկայնությամբ և համագործակցությամբ, որը ես կցանկանայի տեսնել Marvel-ի նկարիչների մեջ

Հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սառա Պիկելին արժանացավ Eagle Award մրցանակի՝ «Լավագույն նոր նկարիչ» անվանակարգում[16]։ Մյուս հաղթողների թվում էին Ռաֆայել Ալբուկերկեն, Ֆիոնա Ստեպլզը, Շոն Մյորֆին և Բրայան Լի Օ'Մելլին[17]։ Marvel Comics-ի գլխավոր խմբագիր Մարկ Փանիկշիան այսպես է նկարագրել Սառայի աշխատանքները` «Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Սառայի նոր էջերին, ես նրա մեջ տեսնում եմ ավելի լուրջ նկարչի։ Հիմա էլ նրա աշխատանքներն անկրկնելի են, և ես չեմ պատկերացնում, թե ապագայում ինչ կարելի է սպասել Սառայից»[7]։ Marvel Comics-ի խմբագիր Թոմ Բրեվուտը նրան անվանեց «իսկական առաջընթաց», ինչպես նաև «տաղանդ, որին վիճակված էր վառվել որպես ուղենիշ աստղ»[3]։ ComicsAlliance-ի Դեյվիդ Բրազերսը հիացած էին նրա բծախնդիր կերպարով և ասում էր, որ, մասնավորապես, իրեն դուր է գալիս Սառայի մազեր նկարելը, դեմքի արտահայտությունները և կերպարի լեզուն` «Առաջինն ու երկրորդը մեծապես ազդում էին նրա կոմիքսների մթնոլորտի վրա, իսկ երրորդը բարձրացնում էր պատումների վարքագծի բոլորովին այլ մակարդակ»[6]։ IGN-ի մեկնաբան Ջեսի Շեդինը Սառայի «Ultimate Fallout» նկարների շարքը անվանել է «բավական աշխույժ, կինեմատոգրաֆիկ և բավականաչափ վառ, որ առանձնացնում էր նրա նկարները «Ultimate Fallout»-ի մյուս նկարիչների նկարազարդումներից[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Պիկելլին բնակվում է Հռոմում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. Czech National Authority Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Quesada, Joe (August 8, 2011)։ «TALK TO THE HAT: Sara Pichelli's "Ultimate" Introduction | CBR»։ www.cbr.com։ Վերցված է 2019-05-12 
  4. 4,0 4,1 «GCD :: Story Search Results»։ www.comics.org։ Վերցված է 2019-05-12 
  5. Libero, Tempo (October 6, 2009)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2019-05-12 
  6. 6,0 6,1 Brothers, David (August 9, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2019-05-12 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «WebCite query result»։ www.webcitation.org։ June 2, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-08-ին։ Վերցված է 2019-05-12 
  8. Thomas, Brandon (September 4, 2009)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է 2019-05-12 
  9. Armitage, Hugh (September 1, 2009)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2019-05-12 
  10. Armitage, Hugh (October 12, 2010)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-14-ին։ Վերցված է 2019-05-12 
  11. 11,0 11,1 Cavna, Michael (August 16, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին։ Վերցված է 2019-05-12 
  12. Ching, Albert (August 2, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին։ Վերցված է 2019-05-12 
  13. Gustines George Gene (2018-03-29)։ «The Return of the Fantastic Four»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2019-05-12 
  14. Richards, Ron (August 16, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-12-ին։ Վերցված է 2019-05-12 
  15. Weiland, Jonah (2013-10-23)։ «CBR TV @ NYCC 2013: Sara Pichelli on Designing Miles Morales & Being a Rising Star»։ CBR։ Վերցված է 2019-05-12 
  16. Armitage, Hugh (June 1, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին։ Վերցված է 2019-05-12 
  17. «WebCite query result»։ www.webcitation.org։ March 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-18-ին։ Վերցված է 2019-05-12 
  18. Schedeen, Jesse (August 3, 2011)։ «WebCite query result»։ www.webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է 2019-05-12 
  19. Paniccia, Mark Ultimate Spider-Man // Wikipedia. — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sara Pichelli at the Unofficial Handbook of Marvel Comics Creators