Սառա Հեգազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Հեգազի
արաբ․՝ سارة حجازي‎‎
Դիմանկար
Ծնվել է1989
ԾննդավայրԵգիպտոս
Մահացել էհունիսի 14, 2020(2020-06-14)[1]
Մահվան վայրՏորոնտո, Կանադա[2]
Քաղաքացիություն Եգիպտոս[3]
ՄասնագիտությունԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
ԿուսակցությունBread and Freedom Party?
 Sarah Hegazi Վիքիպահեստում

Սառա Հեգազի (արաբ․՝ سارة حجازي‎‎, 1989, Եգիպտոս - հունիսի 14, 2020(2020-06-14)[1], Տորոնտո, Կանադա[2]), եգիպտացի լեսբի ակտիվիստ, սոցիալիստ։ Եղել է ձերբակալված, երեք ամիս անց է կացրել բանտում, հայտարարել կտտանքների մասին։ 2017 թվականին Կահիրեում Մաշրու Լեյլա խմբի համերգի ժամանակ մեղադրվել է ծիածանի դրոշ պարզման համար[4]։ Ձերբակալությունից հետո նա դիմել է ապաստան ստանալու համար և տեղափոխվել Կանադա, որտեղից շարունակում էր քննադատել Եգիպտոսում բռնաճնշումները։ Ունենալով հետտրավմատիկ սթրեսային խանգարում՝ 2020 թվականի հունիսի 14-ին, 30 տարեկան հասակում, ինքնասպան է եղել[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հեգազին բակալավրի աստիճան է ստացել Բասի ակադեմիայում՝ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտացմամբ, իսկ 2016 թվականին՝ Կահիրեի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության կենտրոնը։ Հեռավար կրթության օգնությամբ Հեգազին սովորել է նաև Կոլումբիայի համալսարանում, Սանտա Կրուսի կալիֆոռնիական համալսարանում, Լոնդոնի արևելյան և աֆրիկյան հետազոտությունների համալսարանում, Փիթսբուրգի համալսարանում և Էմորիի համալսարանում։ Այս համալսարաններում ակտիվիստն ուսումնասիրել է «Հավասարության համար պայքար. 1950-2018 թվականներ», «ֆեմինիզմ և սոցիալական արդարություն», «հետազոտությունների մեթոդներ», «աշխատավայրերում բազմազանություն և ներառականություն» ու «բռնության ընկալում»։ Իրեն բնորոշել է որպես կոմունիստ, աջակցել Հացի և կամքի կուսակցությանը, որը հիմնադրվել էր Սոցիալիստական ժողովրդական դաշինքի նախկին անդամների կողմից։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 22-ին Սառա Հեգազին մասնակցում էր Մաշրու Լեյլա խմբի համերգին, որի մենակատար Համեդ Սինոն բաց միասեռական է։ Նա ձերբակալվել էր մի խումբ անձանց հետ, երբ համերգի ժամանակ ծածանել էր ԼԳԲՏ համայնքի դրոշը՝ ի աջակցություն այդ համայնքի իրավունքների պաշտպանության։ Նրա ձերբակալությունը համընկել է Եգիպտոսի կառավարության կողմից այդ երկրի ԼԳԲՏ համայնքի դեմ բռնաճնշումների հետ[7]։ Սառան բանտարկվել է, որտեղ վարչակազմի կողմից ենթարկվել կտտանքների, իսկ բանտարկյալների կողմից՝ դաժան վերաբերմունքի[8]։ Արևմտյան և հարավամերիկյան դիվանագետների ազդեցության շնորհիվ, երեք ամիս անց, Հեգազին գրավի դիմաց ազատ է արձակվել[9]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Հեգազին մահացել է 2020 թվականի հունիսի 14-ին՝ 30 տարեկանում, Տորոնտոյի իր տանը։ Նրա փաստաբան Խալեդ ալ-Մասրին հաստատել է, որ Հեգազին ինքնասպանություն է գործել։ Արաբերենով նրա կարճ գրառումները տարածվել են սոցիալական ցանցերում։

«Իմ եղբայրներին։ Ես փորձում էի ողջ մնալ, բայց չկարողացա, ներեք ինձ։ Իմ ընկերներին։ փորձս շատ ծանր էր, իսկ ես թույլ եմ, ներեք ինձ։ Աշխարհ։ դու շատ դաժան էիր, բայց ես ներում եմ քեզ։»[10][11]

Կանադական սոցիալիստական «Գարուն» ամսագիրը հրապարակել է Հեգազիի մահախոսականը, որի հեղինակը Վալերի Լենոնն էր։ «Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ասում. «Ես ինձ այնքան կենդանի չեմ զգացել, որքան հեղափոխության ժամանակ։ Նրա պատվին և նրա համար, որ մեր սեփական կյանքը լցնենք իմաստով, մենք պարտավոր ենք այստեղ, Եգիպտոսում և ողջ աշխարհում շարունակել պայքարը հեղափոխության համար»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  2. 2,0 2,1 2,2 'Heartbreaking and tragic': Egyptian LGBT activist found dead while seeking asylum in Canada
  3. https://www.nbcnews.com/feature/nbc-out/rainbow-raids-egypt-launches-its-widest-anti-gay-crackdown-yet-n808471
  4. «Arrested for Waving Rainbow Flag, a Gay Egyptian Takes Her Life». The New York Times (անգլերեն). 2020 թ․ հունիսի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Египетская активистка ЛГБТ покончила жизнь самоубийством». www.isra.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Египетская активистка ЛГБТ покончила жизнь самоубийством». Gays ua (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. ««Международная амнистия» осуждает правительство Египта за гомофобию». NEWSru.com (ռուսերեն). 2003 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Egypt: Mass Arrests Amid LGBT Media Blackout». Human Rights Watch (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «Arrested for waving a rainbow flag, a gay Egyptian woman's life ends in tragedy». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Egyptian LGBTQI+ Activist Sara Hegazy Dies Aged 30 in Canada». Egyptian Streets (անգլերեն). 2020 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Египетская активистка ЛГБТ покончила жизнь самоубийством». news.myseldon.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Valerie Lannon. «Our tribute to comrade/rafeqa Sarah Hegazi». springmag.ca (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Հեգազի» հոդվածին։