Սան Մարտին աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մարտին աշտարակ
Քարտեզ
Քարտեզ
Աշտարակի տեսքը

Սան Մարտին աշտարակ, միջնադարյան կառույց Իսպանիայի հյուսիսում գտնվող Արագոն ինքնավար համայնքի Տերուել քաղաքում[1]։ Կառուցվել է 1316 թվականին Մուդեխար ոճով։ 16-րդ դարում վերակառուցվել է։ 1986 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Տերուելում գտնվող մյուս մուդեխար ոճի կառույցների հետ միասին։

Աշտարակը կառուցվել է 1315-1316 թվականներին։ Խոնավության հետևանքով՝ էրոզիայից պաշտպանելու համար, 1550 թվականին աշտարակի ստորին հատվածը վերականգնվել է։ Տերուելում գտնվող այլ կառույցների նման աղյուսաշեն դարպաս-աշտարակ է՝ արտաքինից զարդարված կերամիկական զարդանախշերով։ Աշտարակն իր անունը ստացել է Սուրբ Մարտին եկեղեցուն կից լիենլու հանգամանքով, որը կառուցվել է բարոկկոյի շրջանում։

Աշտարակը կառուցվել է Ալմոհադի մինարեների սխեմայով՝ երկու կենտրոնացված քառակուսի աշտարակներ, որոնց միջև տեղակայված են աստիճաններ։ Ներքին աշտարակն ունի երեք հարկ՝ ծածկված խաչակամարներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1315-1316 թվականներին։ Վերականգնվել է 1549-1551 թվականներին՝ Կինտո Պիեռես Վեդելի կողմից[2]։ Աշտարակի դիմաց բաց տարածք ստեղծելու համար՝ շրջակա կիսակառույց շենքերի քանդելով նրանց հիմքում կառուցել է աշլար՝ վերականգնելով և կանխելով աշտարակի ստորին մասի քայքայումը խոնավությունից։ 1926 թվականին Ռիկարդո Գարսիա Գերետան իրականացրել է աշտարակի վերանորոգումը։ Ֆրանկիստական Իսպանիայում Մանուել Լորենտե Խունկերան իրականացրել է աշտարակի վերանորոգումը կերամիկական կտորներն ավելի նուրբ տոնով, քան բնօրինակը։ 2002-2007 թվականներին իրականացվել է ամբողջական վերանորոգում, ինչպես ներսից, այնպես էլ դրսից, որի շնորհիվ վերականգնվել է աշտարակի հին մուտքը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Պերեզ Պրադո հրապարակում, «Սիրահարները» փողոցի առջև, Անդակիլա բլրի վրա։ Տերուելի մայրաքաղաքի մյուս աշտարակների նման աղյուսաշեն դարպաս-աշտարակ է՝ արտաքինից կերամիկական զարդանախշերով։ Արտաքինից տեսանելի է աշտարակի երեք ճակատները, չորրորդը կցվել է բարոկկոյի ժամանակաշրջանում կառուցված Սան Մարտին եկեղեցուն։

Աշտարակն ընդօրինակում է Ալմոհադի մինարե կառույցը՝ երկու համակենտրոն, քառակուսի աշտարակներով, որոնց միջև գտնվում են աստիճանները։

Ազգային հուշարձան և Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Կառլոս Կաստելն ու Գոնսալես դե Ամեսուան (1873-1927 թվականներ) Հասարակական Ապստամբության փոխքարտուղար էին, սկսվել է Սան Մարտին և Էլ Սալվադոր մուդեխար ոճի աշտարակների ազգային հուշարձանների հայտագրումը[3]։

1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Տերուել Մուդեխար հուշարձանային համալիրը հռչակվեց Համաշխարհային ժառանգություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alcalá Prats, Icíar (2010). Diputación General de Aragón Departamento de Política Territorial, Justicia e Interior, ed. El arte mudéjar en la Comunidad de Teruel. Zaragoza. ISBN 978-84-8380-066-9.
  • «Gran Enciclopedia Aragonesa (GEA)». Castel y González de Amezúa, Carlos. 2000. Consultado el 5 de diciembre de 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]