Սանտ Անաստազիա
| Սանտ Անաստազիա | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | փոքր բազիլիկ և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հռոմ[1] |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Հռոմի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1656 |
| Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
| Նվիրված | Anastasia of Sirmium? |
| Անվանված | Anastasia of Sirmium? |
| Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1656 |
![]() | |
![]() | |
| turismoroma.it/it/luoghi/chiesa-di-santa-anastasia-al-palatino(իտալ.)(անգլ.)(իսպ.)(ֆր.)(գերմ.) | |
Սանտ-Անաստազիա (իտալ.՝ Sant' Anastasia), տիտղոսակիր եկեղեցի (499 թվականի մարտի 1-ից) Հռոմի Պալատին բլրում, Իտալիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին, հավանաբար Անաստազիա անունով մի հռոմեացի կնոջ կողմից։ Ավելի ուշ եկեղեցին նվիրվել է Անաստազիա Սիրմիումցուն։
Եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել է Դամասոս I (366-383), Հիլարիոս (461-468), Հովհաննես VII (705-707), Լևոն III (795-816) և Գրիգոր IV (827-844) պապերի օրոք։
Ներկայիս տեսքը 17-րդ դարի վերակառուցման արդյունքն է։ Իրականացվել է Ուրբանոս VII պապի պատվերով։ 1721-1722 թվականներին ճարտարապետ Կարլո Գիմաչը կրկին վերականգնել է այն։
Նավը ձևավորված է 20 մարմարե և գրանիտե անտիկ սյուներով, որոնք հավանաբար եղել են Պալատինի կայսերական պալատների մնացորդներից։ Առաստաղը զարդարված է Միքելանջելո Չերուտիի (1722) ֆրեսկոներով, որոնց մեջ պատկերված է սրբի նահատակությունը։ Խորանի մոտ գտնվում է Սուրբ Անաստազիա Էրկոլե Ֆերատայի արձանը, որը ստեղծված է Լորենցո Բերնինիի «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» արձանի օրինակով։
Տիտղոսակիր եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Անաստազիա եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է, 1983 թվականի փետրվարի 2-ից Սուրբ Անաստազիա եկեղեցու կարդինալ քահանան բելգիացի Գոդֆրիդ Դաննելսն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Անաստազիա» հոդվածին։ |

