Սանտա Քրուզ դե Մոմպոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանտա Քրուզ դե Մոմպոքս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված է1537 թ.
Մակերես645 կմ²
ԲԾՄ10±1 մետր
Բնակչություն45 417 մարդ
Պաշտոնական կայքsantacruzdemompos-bolivar.gov.co
Սանտա Քրուզ դե Մոմպոքս (Կոլումբիա)##
Սանտա Քրուզ դե Մոմպոքս (Կոլումբիա)

Մոմպոքս կամ Մոմպոս, պաշտոնապես՝ Սանտա Քրուզ դե Մոմպոքս, քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայում՝ Բոլիվարի դեպարտամենտում, որը պահպանել է իր գաղութային բնույթը։ Մոմպոքսի տնտեսության ամենանշանակալի ճյուղերը զբոսաշրջությունը, ձկնորսությունից ու տեղական անասնապահությունից առաջացած առևտուրն են։ Քաղաքն ունի մոտ 30000 բնակիչ, գտնվում է Պինիլյոս և Սան Ֆերնանդո համայնքների հարևանությամբ։ Մոմպոքսի պատմական կենտրոնը 1995 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում` որպես պահպանված գաղութային ճարտարապետություն՝ ճարտարապետական ոճերի խառնուրդի շնորհիվ[1]։

Հարավային Ամերիկայի իսպանական մեծ տարածքի ազատագրող Սիմոն Բոլիվարը, ասել է «Եթե ես իմ կյանքի համար պարտական եմ Կարակասին, ապա իմ փառքի համար՝ Մոմպոքսին»։ 1812 թվականին Սիմոն Բոլիվարը ժամանել է Մոմպոքս և հավաքագրել գրեթե բոլոր աշխատունակ մարդկանց՝ մոտ չորս հարյուր հոգու. նրանցից հետագայում ստեղծվեց բանակ, որը Կարակասում հաղթանակ տարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ իսպանացի նվաճողները ժամանեցին, Մամպոն (կամ Մոմպոջ) համարվում էր Մալիբուի մշակույթի տեղական բնիկ առաջնորդը, իսկ Մոմպոքս նշանակում է «տիրակալ Մամպոյի երկիր»։ Քաղաքը հիմնադրվել է 1537 թվականի մայիսի 3-ին Պեդրո դե Հերեդիայի եղբոր՝ Ալոնսո դե Հերեդիայի կողմից՝ որպես անվտանգ նավահանգիստ Մագդալենա գետի վրա[2]։ Սանտա Քրուզ դե Մոմպոքսը բավականին բարգավաճ դարձավ որպես նավահանգիստ՝ ապրանքների տեղափոխման համար։ Այստեղ է ստեղծվել թագավորական դրամահատարանը։ Քաղաքը հայտնի էր իր ոսկերիչներով։ Այս բարգավաճումը սկսեց թուլանալ տասնիններորդ դարում, բայց այն շարունակեց բարգավաճել մինչև քսաներորդ դարի սկիզբը, երբ գետը տեղաշարժվեց և դրա այս թևի վրա նստվածք կուտակվեց. դրանից հետո Մագանգուեն դարձավ նախընտրելի նավահանգիստը։

Ինչպես հասնել Մոմպոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդային ճանապարհով. Մոմպոքսի շրջանը սպասարկվում է Սան Բերնարդո դե Մոմպոքս օդանավակայանի կողմից։ Գտնվելով քաղաքի ծայրամասում և քաղաքային կենտրոնի մոտ, հեշտությամբ հասանելի է դառնում ցանկացած վայրից այստեղ հասնելը։ Բացի ջազային համերգների օրերից՝ Ավագ շաբաթվա օրերին նույնպես Մոմպոքս օդանավակայանը լինում է ծանրաբեռնված, քանի որ սրբազան տոնակատարությունները կարևորությամբ երկրորդ տեղում են միայն Պոպայանում։
  • Ցամաքային ճանապարհով. Էլ Կարմեն դե Բոլիվարից կարերելի է նստել ավտոբուս, անցնել Տրանսվերսալ դե լոս Կոնտենեդորեսը (այսօր հայտնի է որպես Ռուտա դել Սոլ III), շրջանցել Մագդալենա համայնքի Լա Գլորիա քաղաքը, անցնել նաև Սանտա Անա և Տալայգա Նուևո ճանապարհները և վերջապես կհասնեք Մոմպոքսի քաղաքային կենտրոն։

2020 թվականի մարտի 30-ին բացվել է Ռեկոնսիլեյշն կոչվող մեգակառույց կամուրջը, որը տարածվում է Մագդալենա գետի վրա՝ զբաղեցնելով մոտ 12 կիլոմետր (7,4 մղոն) տարածք։ Կամուրջը Յատի-Բոդեգա հատվածը կապում է արևմտյան և Մագդալենա Մեդիո մայրուղիները, որոնք երկուսն էլ Ռուտա դել Սոլի մի մասն են։ Այս հատվածը նվազեցնում է երկրի և Կոլումբիայի Կարիբյան ծովի ափերի միջև ճանապարհորդության ժամանակը մոտավորապես 3 ժամով և ազդում ինչպես Մոմպոքսի, այնպես էլ Լա Մոջանայի տնտեսությունների զարգացման վրա։

Կառույցը ներառում է Սանտա Լուսիա և Ռոնկադոր կամուրջները, Իսլա Գրանդե մայրուղին, Ռոնկադոր ու Բոդեգա կամուրջները միացնող ճանապարհը և Յաթայի արահետի ու Սանտա Ֆեյի միջև սպասարկումը[3]։

  • Ջրով. Մոմպոքսի շրջան մուտք գործելու հիմնական ջրային ճանապարհը Մագդալենա գետի Մոմպոքս վտակն է։ Մոմպոքսն ունի գետի տերմինալ, որը կապված է հին գետի նավահանգստի հետ և ընդունում է Մագանգուեի, Էլ Բանկոյի, Սանտա Անայի և Բարրանկաբերմեխայի նավերը։

Կառույցներ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգլեսիա դե Սանտա Բարբարան 1845 թվականին, ջրանկար՝ Էդվարդ Ուոլհաուս Մարկի կողմից:

Սանտա Քրուզ դե Մոմպոքսը հայտնի է իր գաղութային ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմամբ, ինչն արտահայտված է նրա իսպանական և հնդկական ոճերի խառնուրդով։ 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մոմպոքսի պատմական կենտրոնը ճանաչել է Համաշխարհային ժառանգության վայր։ Այսօր գաղութային շենքերի մեծ մասը դեռ օգտագործվում է իր սկզբնական նպատակների համար, որի շնորհիվ Մոմպոքսը համարվում է իսպանական գաղութային քաղաքի հիանալի օրինակ։ Մեծ ուշադրության է արժանի դարբնոցը, որը զարդարում է փողոցների՝ հատկապես դե լա Ալբարադայի, դել Մեդիոյի և դե Ատրասի երկայնքով տարածվող դռները, բազրիքները և պատուհանների վանդակաճաղերը։ Նշանավոր եկեղեցիներից են Սանտա Բարբարան (կառուցվել է 1613 թվականին), Սան Ագուստինը (կառուցվել է 1606 թվականին), Սան Խուան դե Դիոսը և այլն։ Կա նաև գաղութային արվեստի թանգարան, որտեղ պահվում են կրոնական ոսկե գաղութային գլուխգործոցներ։

  • Սան Ֆրանցիսկոյի եկեղեցին ի սկզբանե կառուցվել է 1564 թվականին, իսկ կուսանոցը հիմնադրվել է 1580 թվականին՝ Ֆրայ Ֆրանցիսկո Գոնսագայի կողմից։ Եկեղեցին հայտնի է իր գեղեցիկ որմնանկարով, որը, ցավոք, վնասվել է 1996 թվականին՝ վերականգնման աշխատանքների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր հիմքերն ամրացվել են, և վերականգնումն առայժմ ավարտված է։
  • Սան Խուան դե Դիոս հիվանդանոցը հիմնադրվել է 1550 թվականին։ 1663 թվականին նրա կառավարումը ստանձնել է Լա Օրդեն դե տոդոս լոս Հերմանոս հիվանդանոցը (զինվորական հոսպիտալ)։ Հիվանդանոցը գործում էր տարածաշրջանի հարուստ ընտանիքների նվիրատվությունների և թագավորական հարկի հաշվին. վերջինս գանձվում էր Մագդալենա գետի երկայնքով նավերի պահպանման և շահագործման համար։ Սան Խուան դե Դիոսը համարվում է Ամերիկայի ամենահին հիվանդանոցը, որը դեռ գործում է իր սկզբնական շենքում։
  • Առաքելոց տունը, որը գտնվում է Կալե Ռեալ դել Մեդիոյում, տեղացի ընտանիքներից մեկի առանձնատունն էր, և զբոսաշրջիկներն այցելում են այստեղ՝ տեսնելու «Վերջին ընթրիք» նկարում տասներկու առաքյալների և Հիսուսի գեղեցիկ պատկերները։
  • Քաղաքապետարանը պարունակում էր գաղութային զնդաններ և ընդունարան։ Այստեղ էր, որ 1810 թվականի օգոստոսի 6-ին ստորագրվեց Իսպանիայից անկախանալու ակտը, և առաջին անգամ լսվեց «Ser Libres o Morir» («Ազատություն կամ մահ») ճիչը։
  • Քաղաքային պալատը, որը նաև հայտնի է որպես Սան Կառլոսի մզկիթ, կառուցվել է 1660 թվականին։ Այն դադարել է մենաստան համարվել 1767 թվականից։ Այստեղ 1809 թվականին Պեդրո Մարտինես դե Պինիլոսի կողմից հիմնադրվել է Սուրբ Պետրոս առաքյալի համընդհանուր դպրոցը։
  • «Մարիամի Անարատ հայեցակարգ» կոչվող եկեղեցին կառուցվել է 1541 թվականին Պեդրո դե Հերեդիայի կողմից՝ կավով։ Տասը տարի անց այն ընդարձակվել է, կավի մեծ մասը փոխարինվել աղյուսներով, իսկ ծղոտե ծածկը՝ սալիկով։ Իր մեծ չափերի պատճառով այն հաճախ համարվում էր Մոմպոքսի տաճար։ Տարիների ընթացքում սկզբնական շենքը մի քանի անգամ վերականգնվել է, իսկ վերջին վերականգնումն ավարտվել է 1795 թվականին։ 1839 թվականին նահանգապետի հրամանով այն քանդվել է և դրա փոխարեն կառուցվել ներկայիս եկեղեցին։
  • Սանտա Բարբարա եկեղեցին քաղաքի ամենահայտնի և ամենակարևոր եկեղեցիներից մեկն է։ Դրա շինարարությունն ավարտվե է 1613 թվականին, եկեղեցին ունի բարոկկո զանգակատուն` պատշգամբով։ Այն զարդարված է արմավենու, ծաղիկների և առյուծների ձուլվածքներով։ Աշտարակի գմբեթը նույնպես բարոկկո ոճով է կառուցված, իսկ եկեղեցու երեք զոհասեղանները ոսկեզօծված են։
Սանտա Բարբարա եկեղեցի
  • Մոմպոքսի շուկան կառուցվել է 20-րդ դարի վերջին՝ որպես մրգերի, բանջարեղենի, մսի, ձկների և այլ տեսակի ապրանքների վաճառողների «աշխատավայր», քանի որ նրանք մինչ այդ պարզապես փողոցում իրենց տեղն էին պահանջում։

Շուկայի շենքը թույլ չի տալիս տեսնել «Մարիամի Անարատ հայեցակարգ» եկեղեցու և Մագդալենա գետի միջև ընկած լանդշաֆտը։ Այսպիսով, շենքը կառուցվել է քաղաքի հրապարակի սկզբնական նախագծի փոփոխությամբ[4]։

Mompox Farmer's market
  • 1829 թվականին գերեզմանատան կառուցումը։ Մատուռը և զոհասեղանը կառուցվել են 1846 թվականին։ Մինչ այդ գաղութատիրության ժամանակ ընդունված էր մահացածներին թաղել եկեղեցիների ներսում մեկուսացված տարածքներում. սա առաջացրե էր դժգոհություն բնակչության շրջանում[5]։
Մոմպոքսի գերեզմանոցը

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմպոքսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հայտարարվելու պահից գրավիչ դարձավ զբոսաշրջիկների համար՝ իր գաղութային ճարտարապետության շնորհիվ։ Սա քաղաքը դարձրեց կինոփառատոնների և ջազի փառատոնի թատերաբեմ։

Մոմպոքսի փողոցները

Մոմպոքսի՝ այցելուների շրջանում տարածված լինելու մեկ այլ պատճառ են Սուրբ շաբաթվա տոնակատարությունները, որոնք սկսվում են Ծաղկազարդի կիրակի օրը` ծաղիկներով և մոմերով շքերթով` ի հիշատակ մահացածների, որին հաջորդում են տարբեր արարողություններ` կապված կրոնական տարբեր իրադարձությունների հետ[6]։

Այս ամենը, ինչպես նաև եկեղեցական համալիրը, Մոմպքսը դարձնում են Կոլումբիայի կրոնական զբոսաշրջության հիմնական ուղղությունը։

Մոմպոքսի և Մագդալենա գետի միջև կա սերտ կապ, որով պայմանավորված է քաղաքի ծագումը, ծաղկումը և վաղ խավարումը[7]։

Մոմպոքս այցելելու մեկ այլ պատճառ է հանդիսանում նրա գաստրոնոմիան, որը պարունակում է անթիվ ուտեստներ՝ հիմնված կասավայի, եգիպտացորենի, ձկան, աքիոտի և չիլի պղպեղի վրա[8]։

Մարդկանց մեծագույն հաճույք պատճառողներից մեկը կազաբիտոն է՝ ամենուր հանդիպող փողոցային ուտեստը, որը բաղկացած է ձվածեղից, պանիրից, աղացած կոկոսից, շաքարից և, որոշ դեպքերում, անիսոնից պատրաստված ձվածեղից։

Մեկ այլ հայտնի նրբություն է քուեսո դե կապան։ Վերջինս պանրի տեսակ է, որն ունի ավելի քան 100 տարվա արհեստագործական արտադրություն և ավանդույթ, ունի առաձգական հյուսվածք և մատուցվում է շերտերով[9]։

Կոլումբիայի կառավարությունը 2010 թվականին Մոմպոքսն անվանեց Պուեբլո Պատրիմոնիո (ժառանգության քաղաք)։ Քաղաքն այն 11 համայնքներից էր, որոնք ընտրվել էին որպես Red Turística de Pueblos Patrimonio original-ի սկզբնական խմբի մաս[10]։

Կասաբիտո

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմպոքսը երաժիշտ և երգիչ Տոտո լա Մոմպոսինայի և նրա խմբի հայրենիքն է։ Նրանց երաժշտությունը աֆրիկյան և իսպանական ազդեցությունների, ինչպես նաև տարածաշրջանի բնիկների երաժշտության միաձուլումն է։

Ֆիլիգրանի արհեստը Մոմպոքսում[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Մոմպոքսը գրավեցին որոշ արհեստավոր գիլդիաներ, այդ թվում՝ կավագործներ, դարբիններ, ոսկերիչներ և արծաթագործներ։ Միևնույն ժամանակ, Անտիոքիայի նավահանգիստն արդյունահանվող ոսկու կարևոր առևտրային կենտրոն էր, որը թողարկել է թանկարժեք մետաղի բազմաթիվ կտորներ՝ տեղական առևտրայնացման համար։

Այս երկու գործոնները համընկնում էին ֆիլիգրանի արհեստի տարածման վրա[11]։

Տեղական ձուլման տեխնիկան, որը տեղի ոսկերիչների արհեստի հիմքն է, զուգորդվում էր աֆրիկյան ստրուկների բերած նախնիների տեխնիկայի հետ՝ դրանով իսկ հիմք հանդիսանալով ֆիլիգրանի արհեստի առաջացմանը Մոմպոքսում։ Արվեստի այս ձևը իրենից նեկայացնում է մետաղի տարբեր բարակ թելերի միավորում, որոնք այնուհետև միահյուսվում են՝ ստեղծելով պարույրներով տարբեր տեսակի զարդեր։

Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում ոսկու բարձր գների պատճառով արհեստավորները մշակել են ոսկին արծաթով փոխարինելու տեխնիկա[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Historic Centre of Santa Cruz de Mompox». UNESCO World Heritage Center. United Nations, Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  2. իսպաներենով՝ Fundaciones de ciudades y poblaciones Արխիվացված 2016-12-28 Wayback Machine - Banco de la República
  3. «Fondo de Adaptación, entrega al INVÍAS la Interconexión Vial "Yatí – La Bodega" en Bolívar para ser puesta en operación». Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Téllez, Germán. (1995). La arquitectura colonial de Santa Cruz de Mompox (1. ed.). Bogotá: El Ancora Editores. ISBN 958-36-0020-2. OCLC 34943417.
  5. Santa Cruz de Mompox, Colombia. Téllez, Germán., Instituto Colombiano de Cultura. Bogotá, Colombia: Ediciones PROA. 1994. ISBN 958-9054-32-3. OCLC 38032621.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  6. «Pueblos Patrimonio en Colombia: Mompox». Marca País Colombia (իսպաներեն). 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  7. Woods, Sarah, 1967-. Colombia. Bradt Travel Guides (Third ed.). Chalfont St. Peter. ISBN 978-1-84162-921-6. OCLC 906658467.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Sabores y Saberes» (PDF). 2001 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Turismo». www.santacruzdemompos-bolivar.gov.co (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  10. «GUÍA: Red Turística de Pueblos Patrimonio de Colombia» (PDF). Fondo Nacional de Turismo de la República de Colombia - FONTUR. 2020 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Botero, María Mercedes. (2007). La ruta del oro : una economía primaria exportadora : Antioquia, 1850-1890 (1. ed.). Medellín: Fondo Editorial Universidad EAFIT. ISBN 958-8281-81-4. OCLC 191078673.
  12. Falchetti, Ana Maria. Lo humano y lo divino : metalurgia y cosmogonía en la América antigua. Universidad de los Andes (Bogotá, Colombia). Facultad de Ciencias Sociales, Instituto Colombiano de Antropología e Historia (Primera ed.). Bogotá, D.C., Colombia. ISBN 978-958-8852-54-6. OCLC 1048899719.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]