Էլ Կարմեն դե Բոլիվար

9°43′ հս․ լ. 75°08′ ամ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of El Carmen de Bolívar (Bolívar).svg Escudo de El Carmen de Bolívar.svg

Santuario de Nuestra Señora del Carmen, El Carmen de Bolívar.jpg
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված է1776 թ.
Մակերես954 կմ²
ԲԾՄ197±1 մետր
Բնակչություն66 001 մարդ (2005)[1]
Հեռախոսային կոդ605[2]
Պաշտոնական կայքelcarmen-bolivar.gov.co
##Էլ Կարմեն դե Բոլիվար (Կոլումբիա)
Red pog.png

Էլ Կարմեն դե Բոլիվար, համայնք Կոլումբիայի Բոլիվար դեպարտամենտում, Կարտախենա դե Ինդիասից 114 կմ հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքը սկզբում բնակեցված է եղել բնիկ ամերիկյան ցեղերով (մալիբես, ֆարոտոս և պիլետաս), իսկ հետագայում նվաճվել և գաղութացվել է իսպանացիների կողմից։ 1776 թվականին Հնդկաստանի Կարտախենայի նահանգապետ Խուան դե Տորեզալ Դիազ դե Պիմիենտայի հրամանով իսպանացի մի սպա՝ Անտոնիո դե Լա Տորե Միրանդան, բնակավայրն անվանել է sitio de Nuestra Señora del Carmen, որը նշանակում է «Տիրամոր վայր Էլ Կարմենում»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Կարմեն դե Բոլիվարի քաղաքապետարանը գտնվում է Սան Ջասինտոյի քաղաքապետարանից հարավ, Օվեջասի քաղաքապետարանից հյուսիս՝ դեպի Սուքրե, Զամբրանո և Կորդովա համայնքների քաղաքապետարանից արևմուտք և Սան Օնոֆրեի քաղաքապետարանից արևելք՝ ընդգրկելով մոտ 954 կմ² մակերեսով տարածք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի վիճակագրության ազգային վարչական դեպարտամենտի տվյալներով՝ 2015 թվականին քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչությունը կազմել է 75151 մարդ[3]։ Ստորև ներկայացված է քաղաքապետարանի բնակչության դինամիկան ըստ տարիների.

Բնակչության թվաքանակը
20052006200720082009201020112012201320142015
6795268496690846971470397711007185472650734577429775151

2005 թվականի մարդահամարի տվյալներով՝ տղամարդիկ կազմում էին Էլ Կարմեն դե Բոլիվարի բնակչության 51.8%-ը, կանայք՝ համապատասխանաբար 48.2%-ը։ Ռասայական առումով սպիտակամորթներն ու մեստիզոնները կազմում էին քաղաքի բնակչության 99,7%-ը, սևամորթներն ու մուլատները՝ 0.2%-ը, հնդիկները` 0.1%-ը [4]: Ամբողջ բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75.5%:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Կարմեն դե Բոլիվարի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։

Համայնքն ունի բնակչության մեծ թիվ և այստեղ է կենտրոնացված ենթաշրջանի տնտեսական և առևտրային շարժը։ Այն գտնվում է Մոնտես դե Մարիայի օրոգրաֆիկ համակարգում։ Էլ Կարմեն դե Բոլիվարը դեպարտամենտի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է և հանդիսանում է գյուղատնտեսական կարևորագույն կենտրոն՝ համարվելով «Բոլիվարի դեպարտամենտի գյուղատնտեսական և սննդամթերքի մառանը», քանի որ արտադրանքի ամբողջ բաժնի՝ հատկապես ավոկադոյի, ծխախոտի, կակաոյի, բանանի, յամի և քունջութի մեծ մատակարարն է[4]։ Հենց այս պատճառով էլ այն հայտնի է որպես Կոլումբիայի քաղցր քաղաք։

Քաղաքային ձեռնարկությունների ընդհանուր թվի 55.1%-ը առևտրային ձեռնարկություններ են, 28.7%-ը` ծառայություններ, 15.1%-ը` արդյունաբերական ձեռնարկություններ, 1.1%-ը` տնտեսության այլ ոլորտների ձեռնարկություններ[5]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, ապա համայնքի աշխարհագրական դիրքը նպաստավոր է ցամաքային նավահանգստի կառուցման համար։ Քանի որ վերջինս Ռուտա դել Սոլի միջոցով Կոլումբիայի Կարիբյան ավազանը կապում է Սանտանդերեսի հետ, այն նաև հանդիսանում է արևմտյան Բարանքուիլա և Կարտախենա մեծ նավահանգիստների կապող օղակը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]