Սանտա Կրուզ դել Նորտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սանտա Կրուզ դել Նորտե
ԵրկիրԿուբա Կուբա
Մակերես376 կմ²
ԲԾՄ5 մետր
Ժամային գոտիEDT?
Սանտա Կրուզ դել Նորտե (Կուբա)##
Սանտա Կրուզ դել Նորտե (Կուբա)

Սանտա Կրուզ դել Նորտե (իսպ.՝ Santa Cruz del Norte), քաղաք և համայնք Կուբայի Մայաբեկ նահանգում։ Մինչև 2011 թվականը եղել է Հավանա նահանգի մի մասը։ Այն գտնվում է հյուսիսային ափին, Հավանա և Մատանզաս քաղաքների միջև, Սանտա Կրուզ գետաբերանին։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Havana Club-ի թորումը

Քաղաքը հիմնադրվել է 1800 թվականին, այն ժամանակ` որպես ձկնորսական համայնք, և 1931 թվականին ստացել է համայնքի կարգավիճակ[1]։ Այն Havana club ռոմի թորման հիմնական վայրն է. այս ռոմի բոլոր մուգ տեսակներն արտադրվում են Սանտա Կրուզ դել Նորտեում։ Թորման գործընթացին կարող են ականատես լինել զբոսաշրջիկները, քաղաքի հյուրերը։ Արդյունաբերության մյուս ճյուղերից քաղաքում զարգացած են էներգիայի արտադրությունը, նավթի արդյունահանումը և ձկնորսությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բաժանված է Սանտա Կրուզ դել Նորտեյի «consejos populares» (պատշաճ քաղաք) և Բակունայագուա[2], Բոկա դե Խարուկո, Խիբակոա, Էլ Ֆրեիլ, Արկոս դե Կանասի, Էլ Կոմինո, Լա Սիերա, Կամիլո Կիենֆուեգոս, Լոմա դել Տանկու, Էլ Ռուբիո և Պաուլա գյուղերի միջև[1]։ Հերշեյ երկաթուղին քաղաքը կապում է Մատանզասի հետ։ Այն հիմնականում օգտագործում են դիզելային բեռնատար գնացքները։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Սանտա Կրուս դել Նորտե համայնքն ունեցել է 32.576 բնակչություն[3]։ Ընդհանուր մակերեսը 376 կմ2 է[4], բնակչության խտությունը կազմում է 86.6 կմ2։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Guije.com. «Santa Cruz del Norte» (իսպաներեն). Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. (Իսպաներեն) Bacunayagua on EcuRed
  3. Atenas.cu (2004). «2004 Population trends, by Province and Municipality» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. Statoids (July 2003). «Municipios of Cuba». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուզ դել Նորտե» հոդվածին։