Սանտա Կլաուսի արտադրամաս
Սանտա Կլաուսի արտադրամասն այն արհեստանոցն է, ուր Սանտա Կլաուսն էլֆերի օգնությամբ Սուրբ Ծննդյան համար նվերներ և խաղալիքներ է պատրաստում։ Ըստ ֆոլկլորի, Սանտա Կլաուսի արտադրամասը ընդարձակ մի գավառ է, որը գտնվում է Հյուսիսային բևեռում[1] կամ Լապլանդիայում[2]։ Բացի խաղալիքների արտադրամաս լինելուց, այս համալիրը Սանտա Կլաուսի, իր կնոջ, ընկերակիցների և եղջերուների բնակատեղին է[3]։
Արտադրամասի տեղանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականին, Թոմաս Նաստը մի շարք պատկերներ ներկայացրեց, որտեղ Սանտա Կլաուսի արտադրամասը Հյուսիսային բևեռում էր[4]։ Ըստ Կանադա Փոստի, արտադրամասի փոստային ինդեքսը H0H 0H0 է։ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունն առաջարկում է, որ Սանտայի արտադրամասին ուղղված նամակները ուղարկվեն Հյուսիսային բևեռ, Ալյասկա, 99705։
Յուրաքանչյուր սկանդինավյան երկիր հայտնում է, որ Սանտայի արտադրամասը գտնվում է իրենց երկրում։ Նորվեգիայում ասվում է, որ Սանտան ապրում է Դրեոբակում։ Դանիայում` նա ապրում է Գրենլանդիայում (Ուումմաննաքի մոտ)[5]։ Շվեդիայի Մորա քաղաքում կա մի զբոսայգի, որը կոչվում է Սանտայի Աշխարհ[6]։ Ստոկհոլմում Տոմտեբոդայի փոստային արկղն է ստանում Սանտա Կլաուսին ուղղված երեխաների նամակները։ Ֆինլանդիայում Քորվաթունթուին վաղուց ճանաչվել է որպես Սանտայի բնակավայրը[7], և երկու զբոսայգիներ` Սանտա Կլաուսի Գյուղն ու Սանտայի Այգին, գտնվում են Ռովանիեմիի քաղաքապետության Հյուսիսային բևեռային շրջանում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jeffers, Harry Paul (2000). Legends of Santa Claus. Twenty-First Century Books. էջ 20. ISBN 0-8225-4983-2.
- ↑ Clements, Linda (1996). The Spirit of Christmas Past. Smithark Publishing. էջ 86. ISBN 0-7651-9945-9.
- ↑ Meet your neighbor: Santa Claus of the North Pole http://www.mlive.com/living/bay-city/index.ssf/2009/12/meet_your_neighbor_santa_claus.html
- ↑ http://www.hymnsandcarolsofchristmas.com/santa/santa_gets_a_face.htm
- ↑ «Christmas in Greenland - the home of Father Christmas». www.greenland.com. https://plus.google.com/+greenland/posts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Välkommen till Tomteland». www.tomteland.se. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Santa Claus and the Magic of Christmas in Rovaniemi». Rovaniemi. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Santa Claus Village in Rovaniemi in Lapland Finland – Arctic Circle | Santa Claus Village». www.santaclausvillage.info. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.