Սանտա–Մարթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սանտա–Մարթա
Դրոշ Զինանշան
Flag of Santa Marta.svg Escudo de Santa Marta (Magdalena).svg

2018 Santa Marta (Colombia) - Edificio de los Bancos en el Parque Simón Bolívar.jpg
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված է1525 թ.
Մակերես293,65±0,01 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Բնակչություն515 556 մարդ (2019)[1]
Պաշտոնական կայքsantamarta-magdalena.gov.co/index.shtml
##Սանտա–Մարթա (Կոլումբիա)
Red pog.png

Սանտա–Մարթա (իսպ.՝ Santa Marta), քաղաք և մունիցիպալիտետ Հյուսիսային Կոլումբիայում՝ Կարիբյան ծովի ափին՝ Սիեռա Նևադա լեռների մոտակայքում: Մագդալենա դեպարտամենտի մայրաքաղաքն է: Սանտա–Մարթա քաղաքը կարևոր ծովային նավահանգիստ է, պատմական, մշակութային և զբոսաշրջային կենտրոն: Բնակչությունը 2005 թվականի դրությամբ կազմում էր 415,270 մարդ, քաղաքի տարածքը 2393.35 կմ քառակուսի է, իսկ խտությունը՝ 173,5 մարդ/կմ²:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1525 թվականի հուլիսի 29-ին իսպանացի կոնկիստադոր Ռոդրիգո դե Բաստիդասի կողմից: Համարվում է, որ քաղաքը այդպես է կոչվել է ի պատիվ Սուրբ Մարթայի, որի հիշատակը նշվում էր այս օրը: Ըստ մի շարք պատմիչների՝ քաղաքի անունը այլ բացատրություն ունի. այն կապված է Սանտա–Մարտա դե Աստորգաս քաղաքի հետ, որտեղ ժամանակին եղել էր դե Բաստիդասը: Սանտա–Մարթան իսպանացիների կողմից Կոլումբիայում հիմնադրված առաջին քաղաքներից է (ի սկզբանե՝ Սանտա Մարիա լա Անտիգուա դել Դարիեն): Նախքան իսպանացիների ժամանումը քաղաքի տարածքում ապրում էին Թեյրոնայի մշակույթի հնդիկները, ովքեր ստեղծեցին բարձր զարգացած քաղաքակրթություն, որից ծագում ​​են ժամանակակից ժողովուրդները (արաուկացիները և շատ ուրիշներ): Պատմաբան Խուան Ռոդրիգես Ֆրեյլեն իր «Նոր Գրանադայի թագավորության հայտնագործությունը և նվաճումը» գրքում (1638) այսպես է զեկուցել այս քաղաքի հիմնադրման մասին.

Aquote1.png «Կառլոս V կայսրը՝ մեր թագավորը և ճշմարիտ տերը, ուղարկեց նահանգապետի կոչումով Ռոդրիգո դե Բաստիդասին Սանտա–Մարթա նահանգը նվաճելու՝ վստահելով նրան երկրի իրավասությունը Կաբո դե լա Վելայից մինչև Մագդալենա գետը, 1525 թվականի հուլիսին բնակեցրեց վերոնշյալ քաղաքը, անուն տվեց կամ այն ​​պատճառով, որ այդ շրջանը հետազոտվել է հայտնի Սրբի օրը, կամ այն ​​պատճառով, որ այդ քաղաքը հիմնադրվել է այդ օրը: Այդ անունը մինչև այժմ պահպանվում է»:
- Խուան Ռոդրիգես Ֆրեյլե: Էլ Կարներո: Նոր Գրանադայի թագավորության հայտնագործություն և նվաճում: Գլուխ I[2]:
Aquote2.png


Սիմոն Բոլիվարը մահացավ իր ագարակում՝ Սանտա–Մարթայի շրջակայքում, 1830 թվականի դեկտեմբերի 17-ին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dane.gov.co/files/investigaciones/poblacion/proyepobla06_20/ProyeccionMunicipios2005_2020.xls
  2. Juan Rodríguez Freyle.։ «El carnero.»։ Biblioteca Ayacucho։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2009-12-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]