Սանդրո Նիսևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրո Նիսևիչ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1976(1976-06-16) (47 տարեկան)
Ծննդավայր Պուլա, Իստրիա, Խորվաթիա

Սանդրո Նիսևիչ (խորվ.՝ Sandro Nicević, հունիսի 16, 1976(1976-06-16), Պուլա, Իստրիա, Խորվաթիա), հանգստի անցած խորվաթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը վերջին անգամ խաղացել է իտալական Ա սերիայի լիգայի «Օռլանդինա Բասկետ» պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբում[1]։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիսևիչը սկսել է բասկետբոլ խաղալ իր ծննդավայրի «Գրադին Պուլա» ակումբում։ Շուտով նրանով հետաքրքրվել է Խորվաթիայի «Ցիբոնա» բասկետբոլային ակումբը։ Վերջինիս քույր «Ֆրանկ» և «Բենստոն» թիմերում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Նիցևիչը միացել է «Ցիբոնայի» հիմնական կազմին և դարձել թիմի կարևոր անդամ։ 2001 թվականին Նիցևիչը հեռացել է «Ցիբոնայից» և սկսել իր շրջագայությունը Եվրոպայով մեկ՝ խաղալով Սլովենիայի «Օլիմպիա», Ֆրանսիայի «Լե Ման», Հունաստանի «AEK», Իսպանիայի «Մալագա», Թուրքիայի «Բեշիքթաշ» և Իտալիայի «Տրևիզո» և «Մոնտեգրանարո» բասկետբոլային ակումբներում։

2012 թվականին հանգստի անցնելուց հետո Նիցևիչը վերսկսել է իր կարիերան՝ օգնելով իր նախկին ակումբներին։ Նախ՝ 2013 թվականի հունվարին նա մեկ խաղ է անցկացրել իր նախկին ակումբ «Տրևիզոյի» կազմում, որը որոշակի անկում էր ապրել իր գլխավոր հովանավոր Բենետոն ընտանիքի՝ հովանավորությունը դադարեցնելուց հետո։ 2013 թվականի փետրվարին պարզվել է, որ Նիցևիչը պայմանագիր է ստորագրել «Ցիբոնա» ակումբի հետ, որը ֆինանսական խնդիրներ ուներ։ «Ցիբոնայի» կազմում «Ցեդևիտա» թիմի դեմ իր առաջին խաղի ընթացքում խփել է «buzzer beater» գոլը Խորվաթիայի գավաթի եզրափակչում։

2013 թվականի հուլիսին Նիսևիչն ընդունել է իտալական երկրորդ դիվիզիոնի «Օրլանդինա Բասկետ» ակումբի առաջարկը։

Խորվաթիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիսևիչը եղել է Խորվաթիայի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Նա խաղացել է Եվրոբասկետ 1997, Եվրոբասկետ 2003 բասկետբոլային մրցույթներում, 2008 թվականի Օլիմպիական խաղերում և Եվրոբասկետ 2009-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sandro Nicević se vratio u Italiju, Mario Stojić u Njemačku»։ Sportnet։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 16 July 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]