Սանգալլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիանո դա Սանգալո

Սանգալլո (Sangallo), Վերածննդի դարաշրջանի իտալացի ճարտարապետների և քանդակագործների ընտանիք Իտալիայում։ Առավել հայտնի են․ Ջուլիա-նոդա Սանգալլոները (իսկականը՝ Ջամբերտի, Giamberti, 1445—1516), ճարտարապետ, ինժեներ և քանդակագործ։ Կառույցներից են՝ Ֆլորենցիայի մոտ՝ Պոջուս-Կայանո մենատունը (1485 թվականից), բազմաթիվ ամրաշինություններ (Պոջո Իմպերիալում, 1488 և այլուր)։ Պրատոյում նրա կառուցած Սանտա Մարիա դելլե Կարչերի եկեղեցին (1484—1495) Վերածննդի դարաշրջանի կենտրոնագմբեթ տաճարի վաղագույն օրինակներից Է։ Քանդակագործական սկզբունքներով մոտ է Դոնատելլոյին [Սասնետտի ընտանիքի դամբարանը (մարմար, 1486) Ֆլորենցիայի Սանտա Տրինիտա եկեղեցու Սասսետտի կապելլայում]։ Անտոնիո դա Սանգալլո Ավագ (1455 կամ 1463—1534), ճարտարապետ և քանդակագործ։ Աշխատակցել է հիմնականում եղբորը՝ Ջուլիանո դա Սանգալլոին։ Ինքնուրույն գործերից նշանավոր է Սան Բիաջո եկեղեցին (1518—1545), Մոնտեպուլչանոյի մոտ, Տոսկանայում։ Անտոնիո դա Կրտսեր (իսկականը՝ Կորդիանի, Cordiani) (1483—1546), Զուլիանո դա Սանգալլոի զարմիկն ու աշակերտը։ 1503 թվականից աշխատել է Հռոմում՝ Բրամանոեի արվեստանոցում։ Կառուցել է բազմաթիվ ամրաշինություններ (Պարմայում, 1525-ից, և այլն)։ Ռաֆայելի մահից հետո (1520) եղել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը, առաջարկել նրա հատակագիծը լատինական խաչի ձևով (Միքելանջելոն այն ձևափոխել է հավասարաթև խաչի)։ Անտոնիո դա Սանգալլո Կրտսերի հասուն շրջանի գործերից են Հռոմում՝ պալացցո ֆարնեզեն (1513—1534, շինությունը ավարտել են Միքելանջելոն և Զ․ դելլա Պորտան), Սանտո Սպիրիտո բանկը (1523—1524), պալացցո Սակկետտին (1543

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 176 CC BY-SA icon 80x15.png