Սայմոնը և Homo Sapiens ծրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոնը և Homo Sapiens ծրագիրը
ՀեղինակBecky Albertalli?
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԼԳԲՏ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդLeah on the Offbeat?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվապրիլի 7, 2015

«Սայմոնը և Homo sapiens ծրագիրը» (անգլ.՝ Simon vs. the Homo Sapiens Agenda, 2015), ամերիկացի կին գրող Բեքքի Ալբերտալլիի անդրանիկ վեպը[1]։ Պատմությունը դեռահաս գեյ Սայմոն Սփիրի մասին է, որը ստիպված էր կատարել քամինգ աութ այն բանից հետո, երբ նրան շանտաժի ենթարկեց համադասարանցին, որը հայտնաբերել էր Սայմոնի էլեկտրոնային նամակները, որոնք նախատեսված էին մեկ այլ տղայի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Սփիրն իր կողմնորոշումը թաքցնող տասնվեցամյա գեյ է, որն ավագ դպրոցի աշակերտ է։ Ոչ ոք չգիտի, որ նա շփվում է «Ժակ» մականվամբ մի տղայի հետ, որն իրեն անվանում է «Բլյու»։ Սակայն, երբ նրանք մտերմանում են, դպրոցական «ծաղրածու» Մարտինն իմանում է Սայմոնի գաղտնիքի մասին և սկսում շանտաժի ենթարկել նրան։ Գաղտնիքը պահպանելու համար Սայմոնը պետք է ծանոթացնի Մարտինին և Էբբիին։ Այնուհետև Սիմոնը ստիպված է լինում ելք գտնել իր հարմարավետության գոտուց և չկորցնել Բլյուին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայմոն Սփիր՝ գլխավոր հերոս, տասնվեցամյա գեյ դեռահաս, որը թաքցնում է իր կողմնորոշումը և «Բլյու» անվամբ տղայի հետ գտնվում օնլայն-շփումների մեջ։ Նրա մականունը «Ժակ» է, որը հղված է «Jacques a dit» արտահայտությանը, որն օգտագործվում է «Սայմոնն ասում է» խաղի ֆրանսիական տարբերակում։ Նա սիրում է օրեո և Էլիոթ Սմիթի երգերը, զբաղվում է երաժշտական թատրոնով և մասնակցում դպրոցական բեմադրություններին, թեև ստանում է փոքր դերեր։ «Օլիվեր» մյուզիքլում խաղում է Ֆեյգենի դերը։
  • Բլյու՝ Bluegreen118: Տղա, որը Սայմոնի հետ նամակագրվել է 5 ամիս։ Սայմոնը Բլյուի հետ ծանոթացել է Tumblr կայքով։ Բլյուն այնտեղ հաղորդագրություն է թողել, թե ինչքան դժվար է լինել գեյ։ Նա հրեա է, հայրը՝ անգլերենի ուսուցիչ, մայրը՝ համաճարակաբան։ Բլյուն գերազանց գիտի քերականություն և գրում է առանց սխալի։ Սկզբից Սայմոնը մտածում է, որ Բլյուն Քելն է, բայց մի քանի հարցերից հետո ստանում է բացասական պատասխան։ Գրքի վերջում Սայմոնն իմանում է, որ Բլյու մականվան տակ թաքնված է Բրեմ Գրինֆիլդը՝ խելոք երեխան, որը Սայմոնի հետ ճաշում է սեղանի շուրջ։ Նա խաղում է ֆուտբոլ և շատ խելացի է։ Ավելի ուշ Սայմոնը կարծում է, որ Բրեմը սիրում է Լեային։
  • Նիք Իսներ՝ Սայմոնի լավագույն ընկերը։ Սայմոնը նրա հետ ծանոթ է 4 տարի։ Նիքը տաղանդավոր պարող է և կիթառահար, սիրահարված է Էբբիին։ Հրեա է և խաղում է ֆուտբոլ։ Գրքի վերջում դառնում է Էբբիի ընկերը։
  • Լեա Բյորք՝ Սայմոնի լավագույն ընկերուհին։ Նա իր արտաքինից ամաչում է՝ չնայած Սայմոնի հավաստիացումներին, որ նա նորմալ տեսք ունի։ Սայմոնը կարծում է, որ նա սիրահարված է Նիքին։
  • Էբբի Սուսո՝ Սայմոնի երկրորդ լավագույն ընկերուհին, տեղափոխվել է Վաշինգտոնից։ Մարտինը ցանկանում է, որ նա լինի իր ընկերուհին։ Գրքի վերջում սկսում է հանդիպել Նիքի հետ։
  • Մարտին Էդդիսոն՝ դպրոցի «ծաղրածու»։ Դպրոցի թատրոնում խաղում է Ֆեյգինի կերպարը։ Նա ունի ամենագետի, հետաքրքրասերի և ուրախ մարդու կերպար, իսկ Սայմոնը նրան անվանում է ոմն թալիսման։ Այնուամենայնիվ, նրա մութ կողմը բացահայտվում է, երբ նա սկսում է շանտաժի ենթարկել Սայմոնին, քանի որ նա գեյ է։ Հայտնի չէ՝ արդյոք Սայմոնը Մարտինին ներում է, թե ոչ։
  • Քել Փրայս՝ Սայմոնի դասընկերը։ Դպրոցի թատրոնի բեմադրողն է։ Սայմոնը սիրահարված է նրան։ Սկզբում Սայմոնը ենթադրել է, որ նա շփվում է Բլյու անվան տակ թաքնված Քելի հետ։ Քելը բացահայտվում է բիսեքսուալ և Սայմոնի հանդեպ զգում է համակրանք։
  • Նորա Սփիր՝ Սայմոնի կրտսեր քույրը։ Սովորում է նվագել կիթառ և Լեայի, Թեյլորի և Աննայի հետ նվագում է «Էմոջի» երաժշտական խմբում։
  • Էլիս Սփիր՝ Սայմոնի ավագ քույրը։ Նա ունի գաղտնի ընկեր՝ Թեոն, որի մասին ընտանիքին պատմում է միայն այն բանից հետո, երբ Սայմոնը քաջալերում է նրան։
  • Ջեք Սփիր՝ Սայմոնի հայրը։ Նա փորձում է լինել «կռուտոյ և հիփսթեր» հայր, հաճախ գեյերի մասին անեկդոտներ է պատմում, ինչը անհարմարություն է առաջացնում Սայմոնի մոտ։ Նա նաև հետապնդում է Սայմոնի կյանքը, ինչը խանգարում է Սայմոնին հոր և մոր հետ խոսել իր կողմնորոշման մասին։
  • Էմիլի Սփիր՝ Սայմոնի մայրը։ Նա երեխաների հոգեբան է և շատ է հետաքրքրվում Սայմոնի կյանքով, ինչը Սայմոնին ջղայնացնում է։
  • Թեյլոր Մեթերնիչ՝ Սայմոնի դասընկերուհին։ Դպրոցական մյուզիքլում խաղում է գլխավոր դեր։ Թեյլորը հաճախ պարծենում է իր տաղանդներով և արտաքինով, ինչը նույնպես զայրացնում է Սայմոնին և նրա ընկերներին։ Երգում է «Էմոջի» խմբում։
  • Տիկին Օլբրայթ՝ Քրիկվուդ դպրոցի թատերական խմբակի ուսուցիչ։ Նա սարսափած էր Սայմոնի նկատմամբ ծաղրանքներից և փորձում էր կանխել դրանք։
  • Գարեթ Լաֆլին՝ Սայմոնի դասընկերը։ Ֆուտբոլիստ, որը Սայմոնի հետ նստում է ճաշի սեղանի շուրջ, Բրեմի լավագույն ընկերն է, սիրահարված է Լեային։
  • Աննա՝ Սայմոնի նախկին ընկերուհին։ «Էմոջի» խմբի բաս-կիթառահարն է։
  • Մորգան՝ Աննայի լավագույն ընկերուհին։ Սայմոնը մտածում է, որ նրանք փոխանակելի են։ «Էմոջի» խմբի ստեղնահարուհին է։
  • Փիթեր՝ Սայմոնին հանդիպում է բարում, նրան բնորոշում նուրբ։
  • Մեդդի՝ աշակերտական խորհրդից աղջիկ։
  • Պարոն Ուայզ՝ Սայմոնի անգլերենի ուսուցիչը։
  • Թեո՝ Էլիսի ընկերը։
  • Քարթեր Էդիսոն՝ Մարտին Էդիսոնի գեյ եղբայրը։

Սիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեան դարձել է «Leah on the Offbeat» անվամբ սիքվելի գլխավոր հերոսը։ Սիքվելը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 24-ին[2]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դափնեկիր՝

Առաջադրված՝

  • National Book Award
  • Young Readers' Choice Awards 2017
  • Lincoln Award 2017
  • Goodreads Choice Awards

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին գրքի մոտիվներով նկարահանվել է «Սիրով, Սայմոն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Նիք Ռոբինսոնն է։ Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին։

Ֆիլմի ռեժիսորը բացահայտ գեյ, սցենարիստ և կինոպրոդյուսեր Գրեգ Բեռլանտին է։

Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքել է 66,3 միլիոն դոլար, բյուջեն կազմել է 17 միլիոն դոլար[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hannah, ShadowKissed (2015 թ․ սեպտեմբերի 1). «Simon Vs The Homo Sapiens Agenda by Becky Albertalli – review». the Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  2. Jarema, Kerri. «Yes, There's A 'Love, Simon' Book Sequel — And It Comes Out Next Month». Bustle (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  3. «Love, Simon (2018)». Box Office Mojo. IMDb. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  4. D'Alessandro, Anthony (2018 թ․ մարտի 18). «'Black Panther' Keeps B.O. Treasure From 'Tomb Raider'; How 'I Can Only Imagine' Hit A $17M High Note». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.