Օնլայն և օֆլայն
Օնլայն (անգլ.՝ online)[1][2] և Օֆլայն (անգլ.՝ offline)[3][4] եզրույթները համակարգչային տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում մեծ դեր ունեն։
Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքսֆորդի անգլերեն բառարանը[5] «օնլայն» (երբեմն նշվում է «գծի վրա») բառը սահմանում է, որպես «կառավարվող կամ միացված է համակարգչին» կամ «գործանեություն», «ծառայություն», որը հասանելի է բացառապես համացանցի միջոցով։
Եզրույթը օգտագործվում է բառերի համատեքստում, ինչպիսիք են «անձ», «օնլայն-գիշատիչ», «օնլայն-խաղ», «օնլայն-խանութ», «համացանցային բանկային համակարգում», ինչպես նաև «օնլայն-ուսուցում»;
Մյուս բառերում «օնլայն»-ը ներկայացված է «կիբեր» նախածանցով։ Օրինակ՝ «կիբերտարածություն», «կիբերհանցագործություն».
Համացանցի բնագավոռում օնլայն նշում է կապի միացրած կարգավիճակի վրա, իսկ օֆլայնը՝ կապի անջատած կարգավիճակի վրա։
Համակարգչային տեխնիկայում օնլայնը նշանակում է, որ սարքավորումը միացրած է և պատրաստ է աշխատելու համար, իսկ օֆլայն վիճակում անջատված։
Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրոնային փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրոնային փոստը աշխատում է և օնլայն և օֆլայն ռեժիմներում։ Դա հնարավոր է Microsoft Outlook փոստային սերվերում, երբ օգտատերը միացվում է էլեկտրոնային փոստին օնլայն վիճակում և ստանում է նոր նամակներ, իսկ օֆլայն ռեժիմում այդ հնարավորությունըհ չկա։ Փոստի սերվերի օնլայն կամ օֆլայն վիճակները պարտադիր չեն, որ ցույցադրվի համակարգչի կապվելը համացանցին։ Համակարգիչը կարող է լինել ցանցում, կապվելով կաբելային մոդեմով կամ այլ միջոցներով, սակայն Outlook ծրագիրը աշխատում է օֆլայն վիճակում, քանի որ օգտատերը չի թարմացնում իր փոստային արկղը։ Դրանից բացի կապումը կարող է լինել նաև dial-up-ի օգնությամբ։
Վեբ-դիտարկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համատեղ օգտագործման երկրորդ օրինակը՝ վեբ-դիտարկիչն է, որը կարող է աշխատել և՛ օֆլայն, և՛ օնլայն, սակայն օպերատիվ ռեժիմով։ Ավտոնոմ ռեժիմում, օգտատերերը կարող են նայել օֆլայն, օգտագործելով էջերի կրկնօրինակները, որոնք նախապես ներբեռնվել են համացանցի միջոցով։ Դա օգտակար է, երբ համակարգիչը գտնվում է ավտոնոմ ռեժիմում կամ համացանցին կապվելը անհնար է կամ ցանկալի չէ։ Էջերը ներբեռնվում են երկու ձևով՝ բրաուզերի կեշով կամ տեղական կրկնօրինակելով։
Նամակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղորդակցության և ԶԼՄ-ի զարգացման շնորհիվ օնլայն և օֆլայն բառերը օգտագործվում են ավելի հաճախ։
Եթե մարդը մեսսենջերի ակտիվ օգտատեր է և արագ պատասխանում է նամակների, ապա դա անվանում են «օնլայն-նամակ», իսկ եթե նամակի պատասխանը ուշանում է, ապա «օֆլայն-նամակ»։
Այդ նույն բնագավառում, եթե մարդ ցանցում է, ապա օնլայն է, իսկ եթե ոչ՝ օֆլայն[6]։
Ընդհարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համացանցը, վիրտուալ է կամ կիբերտարածություն է, իսկ օֆլայնը՝ իրականություն է (այսինքն իրական կյանք կամ ֆիզիկական կյանք)[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Definition: on line
- ↑ Definition: on-line
- ↑ Definition: off line
- ↑ Definition: off-line
- ↑ «Dictionary of British and World English. Oxford University Press»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2017-10-29
- ↑ Slater, Don (2002) Social relationships and identity online and offline. In: Lievrouw, Leah and Livingstone, Sonia, (eds.) Handbook of New Media: Social Shaping and Consequences of Icts. Sage Publications, London, UK, pp. 533-546. ISBN 0761965106
- ↑ Don Slater
- ↑ Social relationships and identity online and offline
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Federal Standard 1037C: Glossary of Telecommunications Terms Archived 2009-03-02 at the Wayback Machine.(անգլ.) Federal Standard 1037C[en]
- Оff-line, on-line — Օֆլայն, օնլայն Archived 2016-11-23 at the Wayback Machine.(ռուս.)
- Online Commerce Needs An Offline Experience(անգլ.)