Սամուել Փաթիի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամուել Փաթիի սպանություն
Hommage Samuel Paty Saint-Denis 17 octobre 2020.jpg
ՏեսակԳլխատում
ԵրկիրՖրանսիա
Գրոհի վայրConflans-Sainte-Honorine?
ՏեղադրանքConflans-Sainte-Honorine?
Գրոհի նպատակSamuel Paty?
Տարեթիվ16 Հոկտեմբերի 2020 (2020-10-16)
Զենքդանակ
ԶոհվածներՍամուել Փաթի
Վիրավորներ0
Ահաբեկիչների քանակ1
Attentat de Conflans-Sainte-Honorine (16 Oct 2020) Վիքիպահեստում

Սամուել Փաթիի սպանություն, տեղի է ունեցել Փարիզի Սենտ Օնորին արվարձանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին: Ֆրանսիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սամուել Փաթին (Samuel Paty) սպանվել և գլխատվել է։ Նրան սպանել է Չեչնիայի բնակիչ մուսուլման, քանի որ Սամուելի ցուցադրած պատկերները նա համարել է Մուհամեդ մարգարեին վիրավորող[1]։

Խոսքի ազատության դասի ժամանակ Փաթին իր աշակերտներին ցույց է տվել իսլամական Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակվել է 2008 թվականի հուլիսի 2-ին Charlie Hebdo հրատարակության կողմից[2][3][4]։ Չեչենը սպանել և գլխատել է Փաթիին 30 սանտիմետրանոց դանակով[5]։ Չեչենական ծագում ունեցող 18-ամյա փախստականը ձերբակալման ժամանակ գնդակահարվել է ոստիկանության կողմից։ Այս սպանությունը վերջին տարիներին Ֆրանսիայում մի քանի իսլամիստական հարձակումներից մեկն է[6]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլահ Աբուեզիդովիչ Անզորովը մեծ դանակով զինված հարձակվել է ուսուցչի վրա Փարիզի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնֆլան-Սենտ Օնորին քաղաքի միջնակարգ դպրոցի մոտ: Պարանոցի շրջանում մի շարք վերքեր հասցնելով՝ գլխատել է ուսուցչին։ Ականատեսների խոսքով՝ հարձակման պահին նա բղավել է «Ալլահ աքբար»[7]։ Ոստիկանները բռնել են հարձակվողին հարևան Էրանի քաղաքում։ Ոստիկանների հանձնվելու պահանջներին նա սկսել է սպառնալ իր զենքով, որից հետո գնդակահարվել է[7]։

Տուժող[խմբագրել | խմբագրել կոդը]

47 տարեկան Սամուել Փաթին Քոլեժ-Բուա, դ'Օլնում հինգ տարի աշխատել է պատմության, աշխարհագրության և քաղաքացիական հասարակության ուսուցիչ[8]։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա[9][10]։

Մարդասպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆրանսիական կառավարության հայտարարությունների՝ հարձակվողի անունը եղել է Աբդուլլահ Աբուեզիդովիչ Անզորով[11]։ Ծնվել է 2002 թվականի մարտի 12-ին Մոսկվայում (Ռուսաստան), մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա (2008 թվականին[11]), որտեղ ստացել է փախստականի կարգավիճակ[7]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է դպրոց, որտեղ աշխատել է Փաթին, և հայտարարել, որ այդ միջադեպը եղել է «իսլամիստների տիպիկ ահաբեկչական հարձակում»[12][6][4]։

Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն սպանությունը որակել է որպես «հարձակում ֆրանսիական ազգի վրա»[13]։

Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի դատախազը հայտարարել է, որ ուսուցիչը «սպանվել է դասավանդման համար», իսկ հարձակումը եղել է ոտնձգություն խոսքի ազատության սկզբունքի վրա[4]:

Հեշթեգ #JeSuisProf (Ես ուսուցիչ եմ) մեկնարկել է ի պաշտպանություն զոհի և խոսքի ազատության։ #JeSuisCharlie նման հեշթեգը գործարկվել է Charlie Hebdo թերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո։

Հոկտեմբերի 18-ին Փարիզում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ի հիշատակ Սամուել Փաթիի: Մարդիկ Հանրապետության հրապարակում հավաքվել են «Je suis enseignant» («Ես ուսուցիչ եմ») պաստառներով և «Զրո հանդուրժողականություն հանրապետության թշնամիների հանդեպ» կարգախոսներով։ Ակցիային մասնակցել են վարչապետ Ժան Կաստեքսն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ցույցերը տեղի են ունեցել նաև Լիլլում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում և այլ քաղաքներում[14]:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սոցցանցերում ուղերձ է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է (պահպանվել է բնօրինակի ոճը)[7]:

Aquote1.png Այս ողբերգությունը ստիպում է մտածել այն մասին, որ ֆրանսիական հասարակությունը, խոսելով դեմոկրատիզմի մասին, հաճախ շփոթում է այն ամենաթողության, իսլամական արժեքների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի ցուցադրման հետ։ Նման գործողություններն այլ կերպ, քան սադրիչ չես անվանի։ Խոսելով կտրականապես դեմ ահաբեկչության ցանկացած դրսևորման, ես կոչ եմ անում չհրահրել հավատացյալներին և չվիրավորել նրանց կրոնական զգացմունքները։ Aquote2.png


Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության ընթացքում ձերբակալվել են ահաբեկչի ազգականներն ու մզկիթներից մեկի սպասավորը։ Բացի այդ, ձերբակալվել են դպրոցի չորս աշակերտներ, որտեղ աշխատել է Փաթին։ Ըստ հայտնի տեղեկությունների, նրանք փողի դիմաց մատնել են ուսուցչին։

Ձերբակալվել է Փաթիի դասերից դժգոհ աշակերտներից մեկի հայրը։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա սպանությունից առաջ տեքստային հաղորդագրություններ է փոխանակել ահաբեկչի հետ։ Բացի այդ, նա մզկիթներից մեկի իմամի հետ համատեղ, որին ֆրանսիական մամուլն անվանում է արմատական իսլամիստ, հրապարակել է ֆեթվա, որը կոչ է անում պատժել ուսուցչին: Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենի խոսքով՝ այդ երկուսին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեության հետ կապված սպանության համար[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The issue of depicting the Prophet Muhammad
  2. Anthony Paone (October 16, 2020)։ «For a teacher in France, a civics class was followed by a gruesome death»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2020-ին։ Վերցված է October 17, 2020 
  3. Eva Tapiero (October 17, 2020)։ «Teacher decapitated in Paris suburb, France's anti-terror prosecutor says»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2020-ին։ Վերցված է October 17, 2020 
  4. 4,0 4,1 4,2 Kim Willsher (October 17, 2020)։ «Teacher decapitated in Paris named as Samuel Paty, 47»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2020-ին 
  5. «France terror attack: Teacher decapitated in Paris suburb named as Samuel Paty»։ Sky News։ October 17, 2020։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2020-ին։ Վերցված է October 17, 2020 
  6. 6,0 6,1 Elaine Ganley (October 17, 2020)։ «French leader decries terrorist beheading of teacher»։ AP News։ Վերցված է October 17, 2020 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Франция: парижского учителя обезглавил чеченец. Рамзан Кадыров осудил теракт, призвав не провоцировать верующих, ББС, 18.10.2020
  8. «France terror attack: Teacher decapitated in Paris suburb named as Samuel Paty»։ Sky News 
  9. «Teacher decapitated in Paris for showing cartoon of a nude Prophet Mohammad is pictured»։ Mirror։ 17 October 2020։ Վերցված է 17 October 2020 
  10. Crisp James (October 17, 2020)։ «Social media bosses summoned by French government after terrorist beheads teacher» 
  11. 11,0 11,1 11,2 Убийство учителя во Франции: двое обвиняются в том, что указали убийце на жертву за деньги, BBC, 22.10.2020
  12. «French police arrest nine after teacher beheaded in street»։ National Post։ 2020-10-17։ Վերցված է 2020-10-17։ «Four relatives of the attacker, including a minor, were detained» 
  13. «Police detain nine people over beheading of French teacher in Paris suburb»։ France 24 (անգլերեն)։ 2020-10-17։ Վերցված է 2020-10-17 
  14. Во Франции тысячи вышли на митинги в память об убитом чеченцем учителе, BBC, 19.10.2020