Սամոբոր (քաղաք, Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սամոբոր
խորվ.՝ Samobor
Samobor-trg.JPG
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես250 կմ²
ԲԾՄ158,31±0,01 մետր
Բնակչություն15 147 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ10430
Պաշտոնական կայքsamobor.hr
##Սամոբոր (քաղաք, Խորվաթիա) (Խորվաթիա)
Red pog.png

Սամոբոր (խորվ.՝ Samobor) , քաղաք Խորվաթիայում՝ Զագրեբի ժուպանում (գավառ, շրջան): Քաղաքի կարգավիճակ է ստացել 1242 թվականին[1]: Խորվաթիայի ապակեգործության գլխավոր կենտրոններից մեկն է, հնուց ի վեր հռչակված բյուրեղապակու արտադրությամբ: Խորվաթիայում զբոսաշրջության ամենագրավիչ և ամենասիրված վայրերից մեկն է համարվում: 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 37 633[2], բուն քաղաքինը՝ 15 956[2]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոբորը ընկած է Սավա գետի հովտում, Ժումբերակ լեռնաշղթայի ճյուղավորումներից մեկի ստորտին: Գտնվում է Սլովենիայի հետ Խորվաթիայի ունեցած պետական սահմանից 5 կիլոմետր դեպի արևելք, երկրի մայրաքաղաք Զագրեբից 10 կիլոմետր դեպի արևմուտք: Զագրեբի հետ կապված է ավտոմայրուղով: Ամենաբարձր կետը Ռավնիցե սարն է, որի բարձրությունը ծովի մակերևույթից 860 մետր է:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-2000 թթ. եղանակային վիճակագրությունը.

  • Գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը - 37 °C (1983 թ. հուլիս և 1993 թ. օգոստոս)
  • Գրանցված ամենացածր ջերմաստիճանը - -25,6 °C (1985 թ. հունվար)
  • Տեղումների տարեկան առավելագույն քանակը - 1078,6 մմ/մ²
  • Ամենաանձրևառատ օրը - 1993 թվականի հոկտեմբերին (84,2 մմ/մ²)
  • Ամենաձնառատ ամիսը - 1986 թվականի փետրվար
  • Արևոտ օրերի միջին տարեկան քանակը - 52,8

Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 10,38 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 991 մմ[3][4]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամրոցի ավերակները
  • Սբ. Աննա եկեղեցին - XVII դ.
  • Սբ. Միքայել ոկեղեցի - XVI - XVII դդ.
  • Ֆրանցիսկյան Սբ. Մարիամ վանք - XVIII ст.
  • Կոմպոզիտոր Ֆերդո Լիվադիչի առանձնատուն - XVII դ.[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. |titel=Lords and Towns in Medieval Europe: Maps and Texts|url=https://books.google.se/books?id=OPWfCgAAQBAJ&pg=PA305%7Cutgivare=Ashgate Publishing, Ltd.|datum=2015-10-28|hämtdatum=2019-11-03|isbn=9780754663546|språk=engelska|förnamn=Professor Howard B.|efternamn=Clarke|år=|sid=305}}
  2. 2,0 2,1 «Перепис населення 2011 року» (хорв.)։ Хорватське бюро статистики։ Վերցված է 21 червня 2018 
  3. Fick, S.E., R.J. Hijmans (2017)։ «Worldclim 2: New 1-km spatial resolution climate surfaces for global land areas.»։ International Journal of Climatology. 
  4. значення визначено за географічними координатами поселення із роздільною здатністю 2,5'
  5. http://www.bravo-la.com/images/Samoborpostcrd2.JPG

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]