Սամարայի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամարայի կենդանաբանական այգու ցուցանակը

Սամարայի կենդանաբանական այգի (ռուս.՝ Самарский зоопарк), կենդանաբանական այգի Սամարա քաղաքում:

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու կենդանիների թվում են՝ ամուրյան վագրը, հեռավորարևելյան ընձառյուծը, աֆրիկյան առյուծը, սև յագուարը, գորշ արջը, կապիկները, սիրամարգերը, արծիվները, ծովարծիվները, բվեճները, նեղոսյան կոկորդիլոսը, օձերի էկզոտիկ տեսակներ, պիրանաները և այլ հետաքրքիր կենդանիներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարայի կենդանաբանական այգու հիմնադրման ամսաթիվը համարվում է 1992 թվականի հունվարի 16-ը: Կենդանաբանական այգու նախնական հավաքածուն բաղկացած էր «Տերեմոկ» (Վերնատնակ) կոոպերատիվին պատկանող կենդանիներից և իր կազմում ներառում էր 46 տեսակի 80 առանձնյակներ: Կենդանաբանական այգու հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել Ալեքսեյ Իվանովիչ Դեգտյարը: Մինչև 1997 թվականի դեկտեմբեր Սամարայի կենդանաբանական այգին իրենից ներկայացնում էր տեղաշարժվող հավաքածու, ամռանը կենդանիները գտնվում էին Յուրի Գագարինի անվան զբոսայգում, ձմռանը՝ Ժիգուլևսկի այգիների ջերմոցներում: Կենդանիներին կերակրելը, ինչպես նաև պահպանման պայմանները բավարար չէին: Չնայած այն հանգամանքին, որ 1997 թվականին Սամարայի կենդանաբանական այգին ունեցավ մշտական ​​վայր Ընդհատակյա գործիչների ձորակում (այժմ՝ Պոստնիկովի ձորակ), 0,23 հեկտար տարածքում կենդանիների պահպանման պայմանները չբարելավեցին[1]:

2006 թվականին Սամարայի կենդանաբանական այգին անցավ մշակույթի նախարարության Սամարայի մարզի ենթակայության ներքո, և կենդանաբանական այգու ղեկավար դարձավ Օլեգ Վալենտինովիչ Շեպտալովը: Այնուհետև կենդանաբանական այգում ամեն ինչ արմատապես փոխվեց. Սամարայի կենդանաբանական այգին այժմ դարձել է Սամարայի մարզի բնակիչների սիրված վայրերից (այցելուների թիվն ավելացել է 3,5 անգամ), կենդանիների պահպանման համար կառուցվել են նոր շենքեր՝ Էկոցուցասրահ, ակվատերիում, թռչնարաններ, մեծավանդակներ գիշատիչների, կղճակավորների համար, կահավորված երկու լճակներ թռչունների համար: Կերակրումն իրականացվում է ըստ Մոսկվայի կենդանաբանական այգու օրաբաժնի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]