Սահմանադրական հայրենասիրություն

Սահմանադրական հայրենասիրություն (անգլ.՝ Constitutional patriotism, գերմ.՝ Verfassungspatriotismus), գաղափար, համաձայն որի մարդիկ պետք է կազմավորեն իրենց քաղաքական կապվածությունը պլյուրալիստական ազատական ժողովրդավարական սահմանադրության նորմերից և արժեքներից, այլ ոչ թե ազգային մշակույթից կամ աշխարհաքաղաքացիական հասարակությունից[1][2][3][4]։ Գաղափարը կապված է հետազգայնական ինքնության հետ, քանի որ այն ունի է ազգայնականության նման կառուցվածք, սակայն կապվածության հիմք է հանդիսանում ոչ թե ազգային մշակույթը, այլ սահմանադրության արժեքները։ Ըստ էության, սա խմբային ինքնության վերաիմաստավորման առաջին փորձն է, որը դուրս է գալիս էթնոմշակութային ինքնության շրջանակներից և հիմք է ընդունում քաղաքացիության՝ որպես լոյալության մեկնաբանությունը։ Տեսաբանները կարծում են, որ մի քանի լեզու և խմբային ինքնություն ընդգրկող ժամանակակից պետությունում նման գաղափարը ավելի արդարացված է, քան համատեղ կողմնակցության այլ տեսակները[5]։ Դա առավել արդիական է հետազգային ժողովրդավարական պետություններում, որտեղ գոյակցում են մի քանի մշակութային և էթնիկ խմբեր[4]։ Գաղափարի ազդեցությունն է կրել նաև Եվրոպական Միությունը, որի երկրների համար որպես վերպետական միավորման անդամների համար սահմանադրական հայրենասիրությունը եվրոպականության բանալին է[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Müller Jan-Werner (2007)։ «A general theory of constitutional patriotism»։ International Journal of Constitutional Law 6 (1): 72–95։ doi:10.1093/icon/mom037
- ↑ Müller Jan-Werner (2009)։ «Seven Ways to Misunderstand Constitutional Patriotism»։ Notizie di POLITEIA (96): 20–24։ Վերցված է նոյեմբերի 23, 2014
- ↑ Müller Jan-Werner, Scheppele Kim Lane (2007)։ «Constitutional Patriotism: An Introduction»։ International Journal of Constitutional Law 6: 67–71։ doi:10.1093/icon/mom039։ Վերցված է նոյեմբերի 18, 2014
- ↑ 4,0 4,1 Ingram Attracta (նոյեմբերի 1, 1996)։ «Constitutional patriotism»։ Philosophy & Social Criticism 22 (6): 1–18։ doi:10.1177/019145379602200601։ Վերցված է նոյեմբերի 4, 2014
- ↑ Katherine Tonkiss (2013)։ «Constitutional patriotism, migration and the post-national dilemma»։ Citizenship Studies 17 (3–4): 491–504։ doi:10.1080/13621025.2013.793083(չաշխատող հղում)
- ↑ Lacroix Justine (December 2002)։ STUDIES.pdf «For a European Constitutional Patriotism»։ Political Studies 50 (5): 944–958։ doi:10.1111/1467-9248.00402