Սահակ Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահակ Լիսիցյան
Սահակ Լիսիցյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1864(1864-09-10)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1934(1934-03-30) (69 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Sahak Lisitsyan Վիքիպահեստում

Սահակ Դանիելի Լիսիցյան (սեպտեմբերի 10, 1864(1864-09-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1934(1934-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։

Ստեփան Լիսիցյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում։ Նախագծել և կառուցել է Երևանի և Անդրկովկասի մի շարք քաղաքների ջրմուղներ։ 1887-1918 թվականներին եղել է Թիֆլիսի ջրմուղի և սանիտարատեխնիկական բաժնի վարիչը։ Իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով՝ կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը և ավելացնել մատակարարվող ջրի քանակը։ 1909 թվականին ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել և իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ։ Իրականացվել է նաև նրա՝ Քուռի աջ բազուկը ծածկելու և այն փողոց դարձնելու առաջարկը։

Սահակ Լիսիցյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

1908 թվականին Լիսիցյանի նախագծով և Ա. Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը և շենքում տեղավորվել են ընկերության բոլոր հիմնարկությունները՝ որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան և խորհրդի գրասենյակը[1]։

1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա։ 1925 թվականին կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան և նշանակվել Երևանի ջրմուղի վարիչ։

Նրա մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են՝

  • Երևանի առաջին ջրմուղը
  • Շուլավերի և Անդրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգեր

Լիսիցյանին է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը։ Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը։ Ճարտարագետի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով՝ հասնելով մինչև 200 հազար դույլի։

1925-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Ժողկոմխորհի որոշմամբ նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ։ Մահացել է Երևանում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]