Սաիդ Ամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաիդ Ամին
Մասնագիտությունգիտնական

Սաիդ Ամին, արաբ պատմաբան։ «Արաբների ապստամբությունները 20-րդ դարի» ուսումնասիրության մեջ անդրադարձել է նաև հայերի 1915 թվականի ցեղասպանությանը։

Սաիդը նշում է, որ հայերի ցեղասպանությունն իրագործվել է նախապես մշակված ծրագրի համաձայն։ Նա համոզված է, որ երիտթուրքերն իրենց զորեղ հակառակորդներ համարելով հայերին ու արաբներին, են ամեն գնով ջարդել նրանց. «Ստամբուլի կառավարության ղեկավարները, որոնք պանթյուրքիզմի մեծ մարտիկներն էին, վճռեցին, որ հասել է հարմար պահը (նկատի ունի առաջին համաշխարհային պատերազմը) վերջ տալու երկու ամենաուժեդ ազգային շարժումներին՝ արաբական ազգայնականների շարժմանը Սիրիայում, Իրաքում և Հիջազում, ու հայկական շարժմանը՝ Արևելյան Անատոլիայում»։ Սաիդը արդարացնում է հայ վրիժառուների գործողությունները, որոնք դատաստան տեսան թուրք, ցեղասպանների (Ջեմալ փաշա, Թալեաթ փաշա և այլն) հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։