Սաթի թանգարան (Պալանգա)
Սաթի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պալանգա |
Վայր | Պալանգա |
Մասն է | Տիշկևիչ պալատ (Պալանգա) |
Հիմնադրվել է | օգոստոսի 3, 1963 |
Կայք | lndm.lt/pgm/(լիտվ.) |
![]() | |
![]() |
Սաթի թանգարան (լիտ.՝ Gintaro muziejus), թանգարան Պալանգայում, Լիտվայի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղը։
Պատմություն և հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալթիկ ծովի մերձափնյա տարածքը նախապատմական շրջանից եղել է սաթի աղբյուր։ Նեոլիթի շրջանին վերաբերող սաթե գտածոներ են հայտնաբերվել հարևան Յուոդկրանտե գյուղում։ Լիտվական դիցաբանությունը, բանահյուսությունը սերտորեն առնչվում են սաթին[1]։ 17-րդ դարում Պալանգայում գործել են սաթի արհեստանոցներ, իսկ 18-րդ դարավերջին Պալանգան դարձել է սաթի արդյունահանման կենտրոնը Ռուսական կայսրությունում։

Սաթի թանգարանը գտնվում է Տիշկևիչների պալատում, որ կառուցվել է 1897 թվականին գերմանացի ճարտարապետ Ֆրանց Շվեխտենի նախագծով[2]։ Պալատի հարևանությամբ բուսաբանական այգի է հիմնադրված։ Թանգարանը բացվել է 1963 թվականի օգոստոսի 3-ին, զբաղեցնում է 750 մ² մակերեսով 15 սրահ։ Հավաքածուն ընդգրկում է 28.000 միավոր[3]։ Ցուցադրության են ներկայացված սաթի 4.500 քար կամ առարկա, որի պատրաստման համար սաթ է օգտագործվել։ Հավաքածուն ներկայացնում է ինչպես սաթի ձևավորումը իր էվոլյուցիայի ընթացքում, այնպես էլ նրա դերը մարդկության պատմության ու մշակույթի մեջ[4]։ Ցուցանմուշներից շատերը արվեստի գործեր են[5]։
28.000 ցուցանմուշների մոտավորապես կեսում սաթի մեջ գտնվում են միջատներ կամ բույսեր։ Թանգարանում ներկայացված է «սաթե արևը» կամ «արևային քարը», որը սաթի ամենամեծ քարերից մեկն է։ Այն կշռում է 3.5 կգ։ Քարը երկու անգամ հափշտակվել է[6]։ 2011 թվականին նորացվել է թանգարանի ցուցադրությունը, բացվել են մինչ այդ հաճախորդների համար փակ սրահներ։ 2012 թվականին այստեղ բացվել է ցուցահանդես` նվիրված լիտվացի նշանավոր բանաստեղծ Մայրոնիսին։
Նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սաթի թանգարանը լիտվական նամականիշի վրա, 2009
-
«Արևային քարը» լիտվական նամականիշի վրա 2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Amber Museum. Palanga Botanical Garden. Retrieved on 2007.03.29
- ↑ Gediminas Griškevičius. Palangos pasakos prancūziškai ir... Lietuvos kūrimas. Retrieved on 2007.03.29
- ↑ «Palanga Botanical Park: sculptures, places interest»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-12-28
- ↑ «Samogitia. The Amber Museum of Palanga»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-13-ին։ Վերցված է 2016-12-28
- ↑ Palangos gintaro muziejus. Antanas Tranyzas: The Amber Museum of Palanga. Retrieved on 2007.03.29
- ↑ Saulės akmuo vėl eksponuojamas
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2012-11-13 at the Wayback Machine.
- Թանգարանի մասին Archived 2007-05-13 at the Wayback Machine.